Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գներն այսօր զգուշորեն աճում են՝ կապված Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի կազմում մնալ-չմնալու հանրաքվեի (Brexit) անցկացման հետ:
Ներդրողները մտահոգ են: Նավթի գների մի փոքր աճին նպաստել է ԱՄՆ-ի նավթային պաշարների ավելի փոքր կրճատումը, քան կանխատեսվում էր ավելի վաղ:
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները աճել են 0.5 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 50.13 դոլարի: Միևնույն ժամանակ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն աճել են 0.59 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 49.42 դոլար: