Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխանցմամբ, Վրաստանի պաշտպանության փոխնախարար Բատու Կուտելիան եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը նախօրեն փակ հանդիպում են անցկացրել: Հանդիպման արդյունքներից պարզ է դարձել, որ ԱՄՆ-ն օժանդակելու է Վրաստանի հակաօդային համակարգերի կայացմանը, ինչպես նաեւ օգնելու է Վրաստանին՝ զինված ուժերի սպաների ուսուցման հարցում: