Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձինք Դիարբեքիրում ձայնային ռումբ են նետել էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գրասենյակի վրա:
Ուժեղ պայթյունի արդյունքում կոտրվել են գրասենյակի ապակիները: Այժմ ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ` ապրիլի 20-ի ուշ երեկոյան, հարձակման էր ենթարկվել Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում գտնվող ԱԶԿ գրասենյակը, իսկ մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը` Ստամբուլի Ջումհուրիյեթ ու Սողանաք թաղամասերում գտնվող ԱԶԿ գրասենյակները: