Երևան կժամանեն Իրանի բասկետբոլի ազգային և երիտասարդական հավաքականները: Հարևան երկրի ներկայացուցիչների հետ ընկերական հանդիպումներ կանցկացնեն Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները, որոնք այս օրերին նախապատրաստվում են Եվրոպայի առաջնություններին:
«Միկա» մարզադահլիճում կկայանան ընկերական 4 հանդիպումներ հետևյալ ժամանակացույցով.
24 հունիսի. 17:00 Հայաստանի երիտասարդական-Իրանի ազգային հավաքական, 19:00 Հայաստանի հավաքական-Իրանի երիտասարդական հավաքական:
25 հունիսի 15:00 Հայաստանի երիտասարդական հավաքական-Իրանի երիտասարդական հավաքական, 17:00 Հայաստանի ազգային հավաքական-Իրանի ազգային հավաքական:
Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվական բաժինը: