Չինաստանի Սիչուան նահանգի ծննդատներից մեկում ծնվել է անսովոր մի երեխա: Նորածին աղջիկն ունի երկու գլուխ: Հիմա բժիշկները, ինչպես նաև սիամական երկվորյակների հարցում մասնագիտացած մասնագետները չեն կարողանում գալ վերջնական եզրակացության, թե արդյո՞ք սա դասական սիամական երկվորյակություն է, և հնարավո՞ր է արդյոք նրանց կիսել:
Բանն այն է, որ երկգլխանի երեխան ունի երկու ողնաշար, երկու կերակրափող և մեկուկես սիրտ` ձախ սիրտն աշխատում է նրանցից մեկի, իսկ աջը` երկուսի համար:
Երեխան ծնվել է նահանգի աղքատ գյուղական ընտանիքում: Երբ մայրն իմացել է այս պաթոլոգիայի մասին, բժիշկները նրան թույլ չեն տվել ընդհատել հղիությունը, քանի որ վախեցել են նրա առողջության վրա հնարավոր հետևանքներից: