Ինչպես հաղորդում է ABC-ն, Քենիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տատիկի տան մոտ ուժեղացվել է հսկողությունը, քանզի վտանգ կա, որ Բեն Լադենի սպանությունից հետո «Ալ-Քաիդայի» աֆրիկյան թևը կարող է սպառնալ ԱՄՆ նախագահի տատիկին:
Երեկ նոր միջոցառումների մասին են հայտարարել Քենիայի ոստիկանությունում` նշելով, որ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են, քանի որ «Ալ-Քաիդայի» աֆրիկյան «Ալ-Շաաբ» խմբավորումից տատիկի հասցեին սպառնալիքներ են հնչել:
ABC-ին տված հարցազրույցում 88-ամյա տատիկն ասել է, որ անվտանգության միջոցառումներն իրեն չեն խագարում. «Դա ոչ մի կերպ չի ազդել իմ կյանքի վրա: Ինձ չեն սահմանափակում իմ գործողություններում: Եթե կառավարությունը որոշի, որ անվտանգության ավելի շատ աշխատակիցներ պետք է լինեն, ես դեմ չեմ»,- ասել է նա: