Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կոնգրեսի և իշխանության մարտավարական հաջողությունը

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, թերևս, կարելի է համարել Կոնգրեսի և իշխանության սկսած շախմատի մարտավարական հաղթանակ, իհարկե` առայժմ առավելագույնը միջանկյալ, լոկալ, հատվածային իմաստով:

Երևի թե ակնհայտ է, որ շախմատային գործընթացի կարևոր թիրախներից մեկը հենց Քոչարյանն է: Այստեղ, իհարկե, խնդիրը մի փոքր այլ է կողմերի համար: Այսինքն` Կոնգրեսը այլ պատճառով է փորձում Քոչարյանին պահել իր թիրախում, Սերժ Սարգսյանը` բոլորովին այլ, բայց քանի որ կա ընդհանուր շահ, կա նաև որոշակի փոխադարձ գործընթաց:

Կոնգրեսի համար Քոչարյանը թիրախում շարունակում է մնալ մի քանի պատճառներով: Նախ` որպես ընդդիմություն, Կոնգրեսի համար կարևոր է հասնել այն բանին, որ Քոչարյանը և նրա կառավարման ոճը որևէ աստիճանի պատասխանատվության ենթարկվեն, թեկուզ քաղաքական իմաստով: Դա կարող է ստեղծել հետագայում այդ ոճի, այսինքն` ուժային, բռնության վրա խարսխված և միայն բռնություն ճանաչող ոճի բացառման նախադեպ: Իսկ ընդդիմության համար դա կարևոր խնդիր է, եթե նա չի լուծել իր գլխավոր` իշխանափոխության խնդիրը և դեռ ունի իշխանության հետ պայքարի ահագին ճանապարհ: Բացի այդ, կա բարոյական կողմը` Կոնգրեսի դեմ մարտի 1-ին ուժ կիրառողը, խաղաղ հանրահավաքները բռնությամբ ցրողն ու մարդկանց սպանողը եղել է Քոչարյանը` անկախ նրանից, թե անձա՞մբ է հրաման տվել կրակելու, թե՞ պարզապես չի կանխել հնարավոր կրակոցները:

Ի վերջո, եթե մայրաքաղաքի կենտրոնում իշխանության ու ընդդիմության բախման ընթացքում զոհվում են մարդիկ, ապա իշխանությունը կա՛մ պետք է ապացուցի զոհերի հանցանքը, կա՛մ հանցավոր է ինքը: Իսկ իշխանությունն այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր: Թեև Քոչարյանը դատարաններում աղմկոտ ապացույցներ խոստացավ, բայց դրանք այդպես էլ չեղան: Նույնիսկ եղավ հակառակը` ապացույցների մասով իշխանությունը դատարաններում հայտնվեց ծիծաղելի վիճակում: Այդպիսով, կա Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ին իր դերակատարությանը և կարգավիճակին համարժեք պատասխանատվության ենթարկելու բարոյական կողմը, որը նույնպես կարևոր շարժառիթ է Կոնգրեսի համար նրան թիրախում պահելու գործում: Դրանից բացի, կա նաև մեկ այլ` ոչ պակաս կարևոր հանգամանք: Ի վերջո, եթե գլխավոր խնդիրը` իշխանափոխության հարցը, շարունակում է մնալ չլուծված, դա չի նշանակում, որ չկան մարտավարական խնդիրներ, որոնց լուծումը կարող է թեկուզ որոշակի կարճաժամկետ հատվածի համար ունենալ բավական մեծ էֆեկտ: Եվ Քոչարյանի խնդիրը Կոնգրեսի համար, թերևս, հանդիսանում է այդ մարտավարական խնդիրներից մեկը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա այստեղ, թերևս, ակնհայտ է, որ նրա համար Քոչարյանի խնդիրը ոչ պաաս իշխանության խնդիր է, քան ասենք` ընդդիմության խնդիրը: Այսինքն` Սերժ Սարգսյանը Քոչարյանից ոչ պակաս վտանգ է սպասում իր իշխանությանը, քան ընդդիմությունից: Բայց անհրաժեշտ է, թերևս, մի նկատառում: Ներկայիս իրավիճակում Սերժ Սարգսյանի համար ձեռնտու չէ լուծել ո՛չ ընդդիմության, ո՛չ Քոչարյանի խնդիրները: Այսինքն` վերջնականապես կամ մեկին, կամ մյուսին կոտրելու դեպքում Սերժ Սարգսյանն ինքնաբերաբար կարող է ուժեղացնել մյուսին: Նրան առավել ձեռնտու է Քոչարյանի գործոնով հավասարակշռել ընդդիմության գործոնը, և հակառակը` ընդդիմությամբ հավասարակշռել, զսպել Քոչարյանի իշխանական հավակնությունները: Հենց դա էլ Սերժ Սարգսյանն այժմ անում է ընդդիմության հետ շախմատային պարտիայում, այսինքն` հենց դա էլ հանդիսանում է այդ պարտիան սկսելու շարժառիթ, թեև իհարկե ոչ միակը, այլ դրանցից մեկը, որովհետև կան շախմատի գնալու այլ շարժառիթներ ևս:

Այդպիսով, ակնհայտ է, որ ընդդիմությունն ու իշխանությունը տարբեր դրդապատճառներով և շարժառիթներով պայմանավորված ընդհանուր շահ ունեն Քոչարյանի հարցում, ինչն էլ փորձում են առաջ տանել իրենց սկսած գործընթացի երթուղիներից մեկով: Եվ ահա այդ ընթացքում նրանց մոտ, բնականաբար, կարիք կա տեսնելու, թե ինչ արդյունք կա: Նաև կարիք կա այդ արդյունքը հասարակական-քաղաքական շրջանակներին ներկայացնելու, շրջապատի վրա տպավորություն թողնելու համար: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանին և Հայ ազգային կոնգրեսին պետք էր, որ ինչ-որ կերպ դրսևորվի արդյունք, օրինակ, Քոչարյանի ուղղությամբ գնացող երթուղու մասով: Եվ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը հենց այդ արդյունքի դրսևորումն էր: Այդ հարցազրույցում Քոչարյանի համեմատաբար զուսպ տոնայնությունը, արդարանալու փորձը, ինչպես նաև իրավիճակից համատեղ ելքեր առաջարկելու ջանքը վկայեց, որ նա իր համար տեսել է մտահոգիչ զարգացումներ և փորձում է ինչ-որ բան անել:

Այսինքն` Քոչարյանն իր հարցազրույցով ցույց տվեց բոլորին, որ Կոնգրեսին ու իշխանությանը հաջողվեց առնվազն «բնից հանել աղվեսին», ինչից պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայիս քաղաքական վիճակն այդքան էլ բարվոք չէ, այլապես նա կա՛մ կլռեր, կա՛մ էլ կխոսեր իրեն բնորոշ ագրեսիվ ոճով` առանց արդարանալու փորձի և առանց Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի սկսած գործընթացը խայթելու ջանքի: Այլ կերպ ասած` Կոնգրեսն ու Սարգսյանը կցանկանային թե՛ իրենք ստուգեին իրենց համատեղ գործընթացի միջանկյալ արդյունավետությունը, թե՛ նաև հրապարակավ դրսևորվեր դա քաղաքական և հասարակական ամբողջ դաշտի համար` Քոչարյանի միֆի կամ քաղաքական կենսունակության հանդեպ որոշակի ընկալումները կոտրելու տեսանկյունից: Եվ թերևս պետք է ասել, որ Քոչարյանն իր հարցազրույցով ավելի շատ հենց այդ խնդիրն ակամա լուծեց իշխանության և ընդդիմության համար, քան խնդիրներ առաջադրեց նրանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում