NBA-ում ավարտվեց գերեզրափակիչ 7-րդ դիմակայությունը «Քլիվլենդ Կավալյերս»-ի և «Գոլդեն Սթեյթ Վորիորս»-ի միջև: «Քլիվլենդ»-ը ամբողջ դիմակայության ընթացքում գտնվում էր հետապնդողի կարգավիճակում:
«Գոլդեն Սթեյթ»-ին սերիայում 5-րդ խաղից առաջ ընդամենը մեկ հաղթանակի խնդիր ուներ: Ինչպես ցույց տվեց հետագա ընթացքը՝ հենց այս հանգամանքը չար կատակ խաղաց «Սթեյթ»-ի բասկետբոլիստների գլխին: Նախ «Քլիվլենդ»-ը կրճատեց հաշվի տարբերությունը, այնուհետև հավասարեցրեց, և բանը հասավ վճռական խաղի: «Քլիվլենդ Կավալյերս»-«Գոլդեն Սթեյթ Վորիորս» 7-րդ դիմակայությունն ավարտվել է «Քլիվլենդ»-ի հաղթանակով` 93-89 հաշվով:
Խաղը կայացավ «Գոլդեն Սթեյթ»-ի հարկի տակ: Նախորդ բոլոր դիմակայությունները ավելի արդյունավետ ելք էին ունեցել: Այս անգամ լարվածությունն ասաց իր խոսքը, և թիմերը ավելի համեստ գործեցին խաղադաշտում: Հաջողությունը մի փոքր «Քլիվլենդ»-ի կողմն էր, որը թիմին պարգևեց չեմպիոնական տիտղոս: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Սթեյթ»-ի կենտրոնական Դրեյմոն Գրինն էր, որը վաստակեց 32 միավոր: «Կավալյերս»-ի հաղթաթուղթը թիմային խաղն էր և Լեբրոն Ջեյմսի վաստակած 27 միավորները:
Այսպիսով, «Քլիվլենդ Կավալյերս»-ը արեց անհնարինը և դարձավ NBA-ի նոր չեմպիոն: