ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը, անդրադառնալով դաշնակցական Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, թե չի բացառվում Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը նախագահական ընտրություններում, «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց. «Հնարավոր է, որ նման ցանկություն Դաշնակցությունն ունի, բայց մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ մարդ խորհրդարանական ընտրություններին ինչ-որ մի ձևով չմասնակցելով կարողանա մասնակցել նախագահականին»:
Ըստ Կարապետյանի` նման հայտարարություններն արվում են նրա համար, որ ցույց տրվի, թե Ռոբերտ Քոչարյանն այս պահին ֆակտոր է. «Դաշնակցությունը բարիդրացիական հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ և ցանկանում է նրա ֆակտորը առաջ բերել»:
Կարապետյանը նկատեց, որ այս ամենը ռեալ քաղաքական պրոցեսներ չեն, այլ` ներքին ինտրիգներ. «Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Դաշնակցությունը հստակ գիտեն, որ Ռ. Քոչարյանին ոչ ոք չի սպասում, և նրա ձայն ստանալու հնարավորությունները քիչ են: Կարծում եմ, որ իրենք այդ ամենը ռեալ գնահատում են, սակայն ինտրիգը պահելու համար միշտ խոսում են Քոչարյանի մասին»: