
Բաքվում մեկնարկել է «Ֆորմուլա 1»-ի հերթական «Գրան պրի»-ի որակավորման մրցաշարը: Առաջին անգամ «Ֆորմուլա 1»-ի լավագույն մարզիկները մրցում են Ադրբեջանում:
Վազքուղու 15-րդ շրջադարձին «Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Դանիել Ռիկարդոն վթարի է ենթարկվել և չի կարողացել շարունակել պայքարը:
Որակավորման փուլում լավագույն արդյունք է ցույց տվել «Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: Աշխարհի գործող չեմպիոնին հաջորդել են Նիկո Ռոսբերգը և Վալտեր Բոտասը: Մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա այսօր`հունիսի 18-ին: Ռիկարդոն կմեկնարկի վերջին հորիզոնականներից: