Pepsi Max-ն իր գովազդային արշավի շրջանակում համագործակցության պայմանագիր է կնքել հեռուստաաճպարար Դինամոյի հետ:
Նրա իրականացրած լևիտացիոն հնարքը Լոնդոնում ապշեցնում է բոլորին: Նրա ոտքերը կտրվում են գետնից, նա բարձրանում է՝ հասնելով երկհարկանի ավտոբուսի երկրորդ հարկի բարձրության: Ավտոբուսի շարժին զուգընթաց նա վազքի նմանվող շարժումներ է անում ոտքերով, միաժամանակ հեռախոսը ձեռքին նկարահանում իր արարքից ապշած անցորդներին: Նրանք էլ անմասն չեն մնում ու նկարահանում են արտասովոր մարդուն:








































