Եթե խորհրդարանական ընտրություններում «Եդինայա Ռոսիան» հաջողություն արձանագրի, ապա վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկով ստեղծվելիք «Համառուսաստանյան ժողովրդական ճակատը» կարող է հարթակ դառնալ 2012թ. նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու համար: Այս մասին ասել է իշխող կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովը:
«Եթե այդ ուժն իրեն դրսևորի դեկտեմբերին և հասկանալի լինելու հզորություն ձեռք բերի, ապա, իհարկե, այն կարող է հարթակ դառնալ նախագահի ապագա ընտրությունների ժամանակ», մեջբերել է Գրիզլովին RIA-Novosti գործակալությունը:
Հիշեցնենք, որ Գրիզլովը մեկ անգամ չէ հայտարարել, որ իշխող կուսակցության նախագահական թեկնածուն վարչապետ Վլադիմիր Պուտինն է:
Տեղեկացնենք նաև, որ վարչապետ Պուտինն այսօր կուսակցության անդամների հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախագահ Մեդվեդևը պաշտպանում է «Համառուսաստանյան ազգային ճակատի» ստեղծմանը: