NBA-ում ավարտվեց գերեզրափակիչ 6-րդ դիմակայությունը «Քլիվլենդ Կավալյերս»-ի և «Գոլդեն Սթեյթ Վորիորս»-ի միջև: Լեբրոն Ջեյմսը և խաղընկերները, դիմակայությունում զիջելով 3։1 հաշվով, նախորդ խաղում կարողացել էին կրճատել հաշվի տարբերությունը` ընդհուպ մինչև նվազագույնի 2։3:
«Քլիվլենդ Կավալյերս»-«Գոլդեն Սթեյթ Վորիորս» 6-րդ դիմակայությունն ավարտվել է «Քլիվլենդ»-ի հաղթանակով` 115-101 հաշվով:
6-րդ դիմակայության ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Քլիվլենդ»-ի առաջատար Լեբրոն Ջեյմսը` վաստակելով 41 միավոր: «Գոլդեն Սթեյթ»-ում լավագույնը Ստիֆեն Կարին էր 30 միավորով:
Ջեյմսը նույնքան միավոր էր վաստակել նաև նախորդ խաղում: Այսպիսով սերիայի հաշիվը հավասարվեց 3-3 և թիմերը հաղթողին կորոշեն վերջին` 7-րդ խաղում: