Վրացական IPN կայքի փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Մերկուրի-2011» բիզնես մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ ժողովրդի մենթալիտետը փոխելու համար անհրաժեշտ է 15-20 տարի.
«7 տարի է անցել, ինչ այս կառավարությունը եկել է իշխանության: Պատմական տեսանկյունից դա ոչինչ է: Մենթալիտետն ամբողջովին փոխելու համար պահանջվում է նվազագույնը 15-20 տարի: Ես կարծում եմ, որ դա նվազագույն ժամկետն է, որը պահանջվում է բոլոր մակարդակներով ժողովրդի մենթալիտետը փոխելու համար»:
Բացի այդ, Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանը պետք է դառնա «տեղական Սինգապուր» և օգտվի նրանից, որ Ռուսաստանում կոռուպցիայի պատճառով կապիտալն այնտեղից փախչում է, իսկ Թուրքիայում էլ կապիտալի ավելցուկ կա, և դա ներգրավվի իր մոտ: