Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը քաղաքագետ Լևոն Շիրինյանը ո՛չ Մինսկի խմբի գործընթաց, ո՛չ Վիեննայի հանդիպման շարունակություն է համարում: Քաղաքագետի համոզմամբ՝ այս կերպ Ռուսաստանն ապրիլյան պատերազմից հետո փորձում է հակամարտության կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել:
Քաղաքագետի կարծիքով՝ Բաքուն Կրեմլի հետ գործարքի մեջ է. Ադրբեջանը պետք է փորձի ամեն գնով հասնել Էրդողանի և Պուտինի հանդիպմանը, և այս ամենը՝ Հայաստանի հաշվին:
«Հայաստանն այս գործընթացում պետք է ունենա պետական շահի գիտակցում»,- նկատում է քաղաքագետը՝ հավատ ընծայելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդին թողած տարածքները հետ կբերվեն:
Վաղը Բաքվում մեկնարկում է Formula 1 ավտոմրցաշարը։ Մինչ այդ և այդ ընթացքում սահմանային բախում չի լինի: «Եթե միջոցառումից հետո էլ Ադրբեջանը սահմանին լարվածություն չստեղծի, պետք է դրանից եզրակացություն անել,- կարծում է Լևոն Շիրինյանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: