Խորհրդարանի պատգամավոր Ջո Քոքսի սպանությունը, որի վրա կրակել են Բերսթալ գյուղում՝ Արևմտյան Յորքշիրի Լիդսից ոչ հեռու, հարձակում է Մեծ Բրիտանիայի ամբողջ ժողովրդավարական գործընթացի վրա: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Նշվում է, որ բրիտանական ժողովրդավարությունը հիմնված է խորհրդարանական սկզբունքի վրա: Խորհրդարանում ընդգրկված են մարդիկ տեղի համայնքներից՝ քաղաքական գործիչներ, որոնք ներկայացնում են բնակչության շահերը: Նրանց աշխատանքը ենթադրում է, որ նրանք պետք է տեսանելի և հասանելի լինեն ընտրողների համար:
Դա նրանց խոցելի է դարձնում, շարունակում է թերթը: Սակայն բրիտանական ժողովրդավարությունը կառուցված է իրենց ընտրողների հետ բաց, օրինակ՝ գրադարաններում և հասարակական կենտրոններում հանդիպելու պատգամավորների պատրաստակամության վրա՝ չնայած բոլոր սպառնալիքներին: Անվտանգության հաստ ապակու հետևում գործող ժողովրդավարությունը կաղքատանա: