Մոսկվայում տեղի ունեցող՝ Միխայել Տալի հուշամրցաշրջանում երեկ կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը հերթական հանդիպումը սպիտակ ֆիգուրներով անցկացրեց ռուսաստանցի գրոսմաստեր Սերգեյ Կարյակինի հետ: Ընթանում էր հավասար պայքար, եւ պարտիայի 56-րդ քայլից հետո հայտարարվեց խաղի ավարտը՝ ոչ-ոքի: Արոնյանը 5-րտ տուրից հետո էլ է մնում առաջատարի դիրքում: Էլյանովը սպիտակ ֆիգուրներով հաղթանակի հասավ Գելֆանդի նկատմամբ, մնացած խաղատախտներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք:
Արոնյան – Կարյակին 0,5-0,5
Շիրով – Նակամուրա 0,5-0,5
Գրիշչուկ – Մամեդյարով 0,5-0,5
Էլյանով – Գելֆանդ 1-0
Կրամնիկ – Վան Հաո 0,5-0,5
1. Արոնյան 3,5
2.Մամեդյարով 3
3.Կարյակին 3
4.Գչիշչուկ 3
5.Նակամուրա 3
6.Վան Հաո 3
7.Կրամնիկ 2,5
8.Էլյանով 1,5
9.Գելֆանդ 1,5
10.Շիրով 1