Մեքսիկայի արևմտյան ափերի մոտ այսօր ձևավորվել է «Կոսմի» անունը ստացած փոթորիկը:
Ինչպես հաղորդել են Մայամիի Փոթորիկների հետազոտման ազգային կենտրոնի մասնագետները, նրա էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 120 կմ/ժ արագության: Ներկա դրությամբ տարերքը գտնվում է Կաբո-Սան-Լուկաս քաղաքից 585 կմ հեռավորության վրա և շարժվում է 30 կմ/ժ արագությամբ ամերիկյան Կալիֆոռնիայի ուղղությամբ: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ առաջիկա 48 ժամվա ընթացքում «Կոսմին» կարող է արագություն հավաքել:
ԱՄՆ-ում օդերևութաբանական երևույթը փոթորիկ է որակվում, եթե դրա արագությունը հասնում է 63 կմ/ժ-ի:








































