Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Պետրոս Էվթիմիուին:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանի ու ԵԱՀԿ ԽՎ միջև արդյունավետ համագործակցությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրներ:
Բացի այդ, այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է խոսքի ու մամուլի ազատության գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին: Վերջինս հանդիպման ժամանակ բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը:
Մամեդյարովն իր հերթին նշել է, որ եվրոպական կառույցներին ինտեգրումը բխում է Ադրբեջանի շահերից: