Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սպանության սպառնալիք՝ «արյուն ա լինելու». հարուցված է քրեական գործ

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ապրող Դավիթ Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ին ներկայացրել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի սպառնալիքների ձայնագրությունը: Այն նաև ուղարկվել էր ՀՀ ոստիկանություն, որտեղ, սակայն, Երիցյանի դեմ քրեական գործ չէր հարուցվել: Ստեփանյանը բողոքարկել էր մերժման որոշումը և Երևան քաղաքի դատախազությունը բավարարել էր նրա բողոքը՝ հարուցելով քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Երիցյանը Երևանից զանգահարել էր Խաբարովսկ՝ Դավիթ Ստեփանյանին, զգուշացնելով, որ «արյուն ա լինելու…»:

Ի՞նչն էր Ստեփանյանին սպառնալու առիթ հանդիսացել: Դավիթ Ստեփանյանը Հովհաննես Երիցյանի հետ ծանոթացել է դեռևս 2001 թվականին, երբ նա ղեկավարում էր ՀՀ Քաղաքացիական ավիացիան: Ստեփանյանը մեզ պատմեց, որ արտարժույթի փոխանակման կետեր է ունեցել Երևանում և բիզնեսում ներդրում անելու նպատակով պարտքով գումար է խնդրել Հովհաննես Երիցյանից: «Վերցրել եմ 150.000 ԱՄՆ դոլար՝ ամսական 2%-ով: Հետո էլի եմ վերցրել, կամաց-կամաց պարտքը դարձավ 900.000 ԱՄՆ դոլար: Ես 10 տարվա մեջ 2 միլիոն դոլարից ավելի տոկոս եմ փակել»,- վստահեցնում է Ստեփանյանը:

Այս տարիների ընթացքում Ստեփանյանը զրկվում է թե՛ ընտանեկան բիզնեսից, թե՛ իրեն և մորը պատկանող բնակարաններից: «Ես տներ գրավ դրեցի, 500.000 ԱՄՆ դոլար վճարեցի, բայց ստացական չվերցրի իրենից. մենք ընտանիքներով մտերիմ էինք: Բայց հիմա Երիցյանն ասում է, թե պիտի 900.000-ը վճարես»,- պատմում է Դավիթ Ստեփանյանը:

Նա ձայնագրել է իր և նախկին պաշտոնյայի հեռախոսազրույցը, որտեղ լսվում են Երիցյանի սպառնալիքները:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի՝ վաշխառությամբ զբաղվելու մասին մի քանի ընտանիքներ դեռևս 2014 թվականին բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին: Վաշխառության փաստով նախկինում հարուցվել են քրեական գործեր, սակայն Երիցյանին որևէ մեղադրանք այդպես էլ չի առաջադրվել:

Կոռուպցիայի դեմ պայքարող «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք առանձնապես ոգևորված չեն Երիցյանի դեմ վերջերս հարուցված քրեական գործով:

«Մենք հիմքեր ունենք կարծելու, որ նախկին պաշտոնյայի դեմ քրեական գործերը հարուցվում են հետագայում կաշառք ստանալու և դրանք կարճելու նպատակով: Սա արդեն երրորդ գործն է, եթե սա էլ կարճվեց, ուրեմն այլևս կասկած չի մնա, որ դատախազությունը պարզապես կաշառք է ստանում Երիցյանից»,- նշում է իրավապաշտպանը:

Մարինա Պողոսյանը հիշեցնում է, որ Երիցյան-դատախազություն մտերմությունը սկսվել է դեռևս «Նորաշեն-2007» գործից, երբ վաշխառության մեջ մեղադրվող անձանց ցուցակից հանվել է Երիցյանի անունը: «Այս մարդուն արդեն տասնյակ տարի է՝ մեղադրում են վաշխառության, խարդախության և կյանքի սպառնալիքներ հնչեցնելու համար: Իսկ որտե՞ղ է նա հիմա: Ոչ թե կալանավայրում է, այլ այն շքեղ առանձնատանը, որը նա խլել է Գայանե Թումասյանից»,- ասում է Մարինա Պողոսյանը:

Նա կոչ է անում դատախազությանը՝ չգնալ գործարքների և օբյեկտիվ քննություն անցկացնել, որի դեպքում, իրավապաշտպանը վստահ է, կբացահայտվեն բազմաթիվ հանցագործություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում