Google ընկերության երրորդ եռամսյակի մաքուր եկամուտն ավելին է եղել, քան նշվում էր լավագույն կանխատեսումներում. այն 32%-ով ավելին է, քան 2009թ. նույն ժամանակահատվածում: Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ընկերության մաքուր եկամուտը կազմել է $2,17 մլրդ (անցած տարվա նույն ժամանակահատվածում կազմել է $1,6մլրդ):
Google-ի եկամուտների հիմնական աղբյուր են դարձել գովազդը և բջջայինների համար նախատեսված Android օպերացիոն համակարգը:
Երկրորդ կիսամյակում եկամուտները կրճատվում էին, եւ մասնագետները կարծում էին, որ այդ տեմպերը բավականին մտահոգիչ են, սակայն երրորդ կիսամյակն այդ մտահոգությունները փարատեց:
Google-ի ղեկավարության տրամադրած տվյալներով, անցած երեք ամիսների ընթացքում ընկերության գովազդը 16%-ով ավելի շատ այցելու է նայել, քան անցած տարվա երրորդ կիսամյակում էր: