Friday, 29 03 2024
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը

Պաշտոնական. Սերժ Սարգսյանն ընդունել է նահանգապետ Ռենցո Տոնդոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետ Ռենցո Տոնդոյի գլխավորած պատվիրակությանը։

Նախագահը նշել է, որ հայ-իտալական բարեկամական հարաբերություններն ավանդական բնույթ ունեն, և պատմությունը շատ լավ հիմք է ստեղծել այդ հարաբերությունները զարգացնելու համար։

Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի և համագործակցության խորացմամբ ու չափազանց կարևորում է քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական հարաբերությունների, առևտրատնտեսական, կրթամշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցությունը։ Նախագահ Սարգսյանն անհրաժեշտ է համարել նաև Հայաստանի և Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը` ողջունելի համարելով Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգի և Տավուշի մարզի միջև ամրապնդվող հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ուղղությամբ աշխատանքը։

Նահանգապետ Ռենցո Տոնդոն հույս է հայտնել, որ ՏԻՄ մակարդակում հարաբերությունների սերտացումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։ Ընդգծելով հայ-իտալական տնտեսական բաղադրիչի կարևորությունը` նա նշել է, որ գործարար շրջանակների միջև անմիջական շփումները խթանելու նպատակով իր գլխավորած պատվիրակության հետ Հայաստան են ժամանել իտալացի գործարարներ, ովքեր հայ գործընկերների հետ կքննարկեն փոխշահավետ ու հեռանկարային համագործակցության հնարավորությունները։

Հայաստանյան այցից ներկայացնելով իր տպավորությունները` Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետը նշել է. «Հայաստան կատարած այցի ընթացքում մենք գտանք մեր ընդհանուր քրիստոնեական արմատները։ Ես անչափ տպավորված եմ ձեր գեղեցիկ երկրով»։

Նահանգապետն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որի մասին ասել է, թե իր համար չափազանց հուզիչ է եղել այն, ինչ տեսել ու լսել է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում