Սլովակիայի ոստիկանությունը ձերբակալել է մարդակերության մեջ մեղադրվող անձի, որն իր զոհերին փնտրում էր համացանցի այն օգտատերերի շրջանում, ովքեր ցանկանում էին իրենց կյանքին վերջ տալ: Մարդակերը ձերբակալության ժամանակ կրակ է բաց արել և վիրավորել է մեկ ոստիկանի:
Կասկածյալը ձերբակալվել է այն բանից հետո, երբ իր հերթական զոհն է ցանկացել դարձնել Շվեյցարիայի մի քաղաքացու, որն իր կյանքին ցանկացել է վերջ տալ ինքնասպանությամբ: Սակայն շվեյցարացին փոշմանել է և այդ մասին հայտնել ոստիկանություն:
Կասկածյալը, որի անունը չի հայտնվում, 43 տարեկան է: Նա ապրում է Սոկոլ գյուղում և ունի երկու երիտասարդ աղջիկ:
Ձերբակալության ժամանակ նա 7 անգամ կրակել է ոստիկանների վրա և ծանր վիրավորել մեկին: Ձերբակալությունից հետո նա ոչ մի բառ չի արտասանել: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: