«Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը դարձել է «Ֆորմուլա-1»-ի Կանադայի Գրան պրիի հաղթող: Երկրորդն է «Ֆերարի»-ի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը:
Ընդհանուր հաշվարկում Հեմիլթոնը 107 միավոր է վաստակել և երկրորդն է: ԱՆրան գերազանցում է գերմանացի Նիկո Ռոսբերգը, ով զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Կանադայի Գրան պրի
1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)
2. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +5.0
3. Վալտերի Բոտաս («Ուիլիամս») +46.4
4. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +53.0
5. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») +62.0
6. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +63.0
7. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +63.6
8. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +1 շրջան
9. Կարլոս Սայնսկրտսեր («Տորո Ռոսո») +1 շրջան
10. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +1 շրջան