Լիբիայի պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ այս գիշեր ՆԱՏՕ-ի ռմբակոծության հետևանքով վնասվել է Տրիպոլիում հյուսիսկորեական դեսպանատունը: Շինությանը հասցվել է զգալի նյութական վնաս:
ԶԼՄ-ները կապ են տեսնում այս հարվածի և դրանից մի քանի ժամ առաջ Հյուսիսային Կորեայի իշխանությունների հայտարարության միջև: Այսօր Հյուիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իռը հրաժարվել է ընդունել 2012 թ. մարտին Հարավային Կորեայում կյանալիք միջուկային զինաթափման գագաթնաժողովը: