Saturday, 25 05 2024
Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին
ՀՀ վարչապետն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ոստիկանությունը «Վերջին զանգի» օրը հատուկ տարածքներ է տեղափոխել 89 ավտոմեքենա
15:15
Հունգարիան արգելափակում է Ուկրաինային օգնության համար ՌԴ-ի ակտիվներն ուղարկելու ԵՄ-ի նախաձեռնությունը
Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես
14:45
«Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ հարաբերություններին». Պուտինը՝ Ալիևին
Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը․ նա ձերբակալվել է
14:15
Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը
Բորտնիկովը զգուշացրել է. Մոսկվան եւ Լոնդոնը կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն
13:50
Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Մեզ հաճելի է կոլեկտիվ անպատասխանատվությունն ու խեղճությունը. կենդանական գիտակցությունն է իշխող
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսում
ՀՀ սուբյեկտայնության աստիճանը բավականին բարձրացել է. այսքան ինտենսիվ այցեր երբեք չեն եղել
Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել
Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին
Փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է
Փաստաբանը հայտնում է Մարտակերտի քաղաքապետի ձերբակալման մասին
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
12:00
Նավթի գներն աճել են. 24-05-24
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Թուրքիայում խնդիրները սրված են. ընդդիմությունն այնպես է դիրքավորվել, որ 2028-ին գալու է իշխանության
Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Շարժման հաղթանակը հայ ժողովրդինը չի լինելու. նրանց և լուկաշենկոների վստահությունը փոխկապակցված է
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Ուշացաք, մատրյոշկաներ, չեք կարողանալու. սրանք ռուսական գաղտնի ծառայությունների զոհերն են

Մենաշնորհի ռազմավարական նշանակության վառ օրինակը

Հայաստանի պետական բյուջեի եկամուտների ընդամենը 2-3 տոկոսն է ձևավորվում փոքր ու միջին բիզնեսի հարկերից: Այդ տվյալը օրերս խորհրդարանում հայտնել էր Հայաստանի Հանրապետության գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Առաջին հայացքից այդ տվյալը կարող է գոհացուցիչ լինել և վկայել, որ Հայաստանում բյուջետային մուտքերի ապահովման բեռը փոքր ու միջին բիզնեսի վրա չէ: Իսկ քանի որ Հայաստանում տնտեսական վիճակը առաջացրել է բյուջեի եկամուտների ապահովման իսկապես սուր խնդիր, ապա հասարակության մոտ, բնականաբար, սուր է այն վտանգի զգացումը, որ այդ խնդիրը, ինչպես միշտ, կլուծվի փոքր ու միջին բիզնեսին հարկախեղդ անելու, հարկային վարչարարության լծակներով ճնշելու միջոցով: Ու 2-3 տոկոսը կարծես թե հուշում է, որ, բարեբախտաբար, չկա այդպիսի բան և բյուջեի առյուծի բաժինը խոշորների ուսերին է: Սակայն այդ իրողությունը խնդրի միայն առերևույթ կողմն է:

Իրականում այդ ցածր ցուցանիշը ոչ թե վկայում է Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի հանդեպ հարկային վարչարարության ճնշման բացակայության, այլ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի բացակայության մասին: Վերջին հաշվով, Համաշխարհային բանկի փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանը համարվում է Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածքի ամենամոնոպոլացված տնտեսությունը: Բնական է, որ այդպիսի տնտեսությունում բյուջեի եկամուտների մասով ՓՄՁ մասնակցությունը պետք է լինի 2-3 տոկոս: Վերջին հաշվով, չի կարող ՓՄՁ տեսակարար կշիռը տնտեսության մեջ շոշափելիորեն ավելին լինել, բայց բյուջեի եկամտային մասում լինել այդքան փոքր:

Հայաստանի խոշոր բիզնեսը եթե այդքան մեծահոգի լիներ, ապա մեծահոգությունը կարտահայտվեր նաև այլ դրսևորումներով, ոչ թե միայն բյուջեի կատարման պարտականությամբ: Այդպիսով, բերված ցուցանիշը Հայաստանի համար իրականում ոչ միայն գոհացուցիչ չէ, այլ մտահոգիչ է, տագնապալի, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև ընդհանրապես հասարակական-քաղաքական հեռանկարների առումով: Փաստացի արձանագրվում է, որ Հայաստանում ՓՄՁ-ն կազմում է տնտեսական տարածության հազիվ 2-3, լավագույն դեպքում 5-6, ծայրահեղ դեպքում 10 տոկոսը:

Բանն այն է, որ ՓՄՁ ոլորտը լոկ ձեռնարկատիրական ոլորտ չէ: Այդ ոլորտը հասարակական մի շերտ է, որն ունի նաև քաղաքական և քաղաքացիական ահռելի նշանակություն: Ընդ որում՝ այդպես է բոլոր երկրներում: Կայուն զարգացման ճանապարհի վրա է գտնվում այն պետությունը, որտեղ մեծ է ՓՄՁ հաշվեկշիռը: Դա հասարակության միջին խավի հենքն է, իսկ միջին խավը քաղաքացիական ու քաղաքական կայուն զարգացման ու արդիականության հենքն է: Միջին խավը այն շերտն է, որի վրա առավել արդյունավետ են ընձյուղվում քաղաքացիական և իրավական արժեհամակարգն ու գիտակցությունը:

Հայաստանում մենք ակնհայտորեն տեսնում ենք այդ խնդիրը, ընդ որում՝ բազմաթիվ վառ օրինակներով: Մենք տեսնում ենք, որ երբ տեղի է ունենում համահասարակական ակցիա՝ այս կամ այն խնդրում շահերի և իրավունքների պաշտպանության համար, դրա կորիզը, որպես կանոն, կազմում են սոցիալապես ապահով, մասնագիտական և արժեհամակարգային առումով որոշակի կայացած քաղաքացիները՝ երիտասարդ կամ միջին տարիքի, որոնք չունեն սոցիալական կարիքներից կախում, և նրանց առաջ են մղում արդեն ոչ թե բնազդները, այլ գիտակցությունը: Հետևաբար՝ իշխող համակարգերի համար միշտ էլ դժվար է լինում մանիպուլյացիայի կամ կառավարման ենթարկել այդ շերտերին, և իշխանությունը, որպես կանոն, հենց այդ դեպքերում է նախընտրում իրավիճակը լարման տանելու փոխարեն տանել փոխզիջումային լուծումների, եթե անգամ դրանք ոչ միշտ են լինում բարձրացված խնդրի լիարժեք բավարարման դրսևորումներ և օրինակներ:

Այդտեղ է նաև դրսևորվում այն իրողությունը, որ տնտեսության մոնոպոլ կամ օլիգոպոլ կառուցվածքը իշխող համակարգի համար միայն գերշահույթի աղբյուր չէ, որը հետո ծառայում է իշխանության վերարտադրության գործընթացը ստվերային կամ հրապարակային ծախսերով սպասարկելուն: Մոնոպոլ և օլիգոպոլ կառուցվածքը շահույթի խնդրից ավելի, ներկայումս լուծում է հենց հանրային կառուցվածքի վերահսկելիության խնդիր: Դա միջոց է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրական շերտի, ըստ այդմ՝ միջին հանրային խավի ընդլայնման գործընթացը արգելակելու համար՝ այդպիսով արգելակելով Հայաստանում քաղաքացիական և իրավական ինքնագիտակցության տարածումը հանրային ավելի մեծ շերտերի վրա:

Այդ պատճառով է, որ արդեն տարիներ շարունակ կայացած լինելով որպես հանրային երևույթ, քաղաքացիական և իրավական գիտակցությունը չի արձանագրում շերտային դինամիկ առաջընթաց և հայտնվել է որոշակի ստագնացիայի փուլում: Պատճառը միայն միջին խավի ձևավորման արգելակները չեն իհարկե, կան այլ պատճառներ՝ մեթոդաբանության և մտածողության հետ կապված, բայց իր էական, շոշափելի նշանակությունն ունի նաև հենց այն հանգամանքը, որ Հայաստանում արգելակվում է այդ գիտակցության սոցիալ-տնտեսական հենքի ձևավորման գործընթացը:

Այստեղ, սակայն, միայն իրավագիտակցության, քաղաքացիական գիտակցության և արժեհամակարգի հարցը չէ, այլ ընդհանրապես պետականության հանդեպ «հարազատության» խնդիրը, որովհետև ՓՄՁ շերտը, միջին խավը դա այն հանրային բաղադրիչն է, որն իրեն պատասխանատու է համարում այն միջավայրի համար, որտեղ ձևավորվել է և կայացել: Այսինքն՝ պատասխանատու է համարում պետության համար, իր ապագան, հեռանկարները, ծրագրերը կապում է պետության հետ: Եվ եթե որևէ պետությունում այդպիսի շերտը առավելագույն դեպքում կազմում է 10 տոկոս, ընդ որում՝ չափազանցված հաշվարկներով, ապա այստեղ արդեն առկա է ազգային անվտանգության լրջագույն խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում