Saturday, 25 05 2024
Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին
ՀՀ վարչապետն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ոստիկանությունը «Վերջին զանգի» օրը հատուկ տարածքներ է տեղափոխել 89 ավտոմեքենա
15:15
Հունգարիան արգելափակում է Ուկրաինային օգնության համար ՌԴ-ի ակտիվներն ուղարկելու ԵՄ-ի նախաձեռնությունը
Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես
14:45
«Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ հարաբերություններին». Պուտինը՝ Ալիևին
Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը․ նա ձերբակալվել է
14:15
Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը
Բորտնիկովը զգուշացրել է. Մոսկվան եւ Լոնդոնը կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն
13:50
Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Մեզ հաճելի է կոլեկտիվ անպատասխանատվությունն ու խեղճությունը. կենդանական գիտակցությունն է իշխող
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսում
ՀՀ սուբյեկտայնության աստիճանը բավականին բարձրացել է. այսքան ինտենսիվ այցեր երբեք չեն եղել
Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել
Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին
Փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է
Փաստաբանը հայտնում է Մարտակերտի քաղաքապետի ձերբակալման մասին
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
12:00
Նավթի գներն աճել են. 24-05-24
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Թուրքիայում խնդիրները սրված են. ընդդիմությունն այնպես է դիրքավորվել, որ 2028-ին գալու է իշխանության
Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Շարժման հաղթանակը հայ ժողովրդինը չի լինելու. նրանց և լուկաշենկոների վստահությունը փոխկապակցված է
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Ուշացաք, մատրյոշկաներ, չեք կարողանալու. սրանք ռուսական գաղտնի ծառայությունների զոհերն են

Միանշանակ է, որ Հալեպի հայկական թաղամասերը ռմբակոծվում են Թուրքիայի մասնակցությամբ

Հալեպի հայաշատ թաղամասերի ռմբակոծությունները կարող են կապված լինել Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման հետ: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը չի բացառում, որ հայաշատ բնակավայրերի հրետակոծման ետևում կանգնած են թուրքական իշխանությունները:

Հիշեցնենք, որ Բունդեսթագի հունիսի 2-ի որոշումից հետո ինտենսիվացան զինյալ խմբավորումների կողմից Հալեպի Նոր Գյուղ, Սուլեյմանիե և այլ հայաշատ թաղամասերի հրետակոծումները, որի հետևանքով զոհվեցին հայեր: Ռմբակոծությունները շարունակվել են նաև այս շաբաթ: Այսօր՝ հունիսի 9-ին, ըստ լրատվամիջոցների հաղորդագրության, «Ջահբաթ ան-Նուսրա» խմբավորումը հրթիռակոծել է Նոր Գյուղ հայաշատ թաղամասը: Տուժել է նաև Սուլեյմանիե թաղամասը:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն այս իրադարձություններում տեսնում է թուրքական հետք՝ ասելով, որ ավերածություններ կատարած խմբավորումները գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ:

«Չի կարելի բացառել, որովհետև այն խմբավորումները, որոնք այսօր գործում են Հալեպում, գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ: Թուրքիայի հետքը միանշանակ կա այս խմբավորումների վարքագծում, գործողություններում: Այնտեղ կան մի շարք խմբավորումներ, որոնք գտնվում են Թուրքիայի անմիջական ֆինանսավորման և աջակցության ներքո: Խոսքը հատկապես վերաբերում է թուրքական ծագում ունեցող խմբավորումներին, որոնք համալրված են իսլամիստներով: Գործում են Հալեպ նահանգում և նաև Հալեպ քաղաքում»,- նշեց Սարգիս Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Խոսելով Սիրիայում ընդհանուր վիճակի մասին՝ Գրիգորյանն ասաց, որ սիրիական հակամարտությունը կարծես նոր փուլ է մտնում՝ հատկապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունների իմաստով:

«Երեկ «Իսլամական պետություն»-ը Հալեպ նահանգի հյուսիսում, հատկապես Թուրքիային սահմանակից բնակավայրերից հետ նահանջեց դեպի Մամբիջ և Դաբիկ քաղաքներ: «Իսլամական պետություն»-ը այստեղ կենտրոնանում է և փորձում է դիմադրություն ցույց տալ, բայց այդ բնակավայրերը սահմանի երկայնքով առանց կռվի հետ նահանջեցին: Կարծում եմ՝ սա «Իսլամական պետության» մարտավարական մեթոդներից մեկն է, որ ավելի շատ կենտրոնանում են այն հատվածներում, որոնք չափազանց կարևոր են իրենց համար: Ինչ վերաբերում է Հալեպ քաղաքին, այստեղ լարվածություն միշտ եղել է և շարունակվում է մինչ օրս: Այստեղ չափազանց վտանգավոր իրավիճակ է»:

«Իսլամական պետություն»-ը, ասում է մեր զրուցակիցը, վերակազմավորվել ու վերախմբավորվել է, Սիրիայի որոշ հատվածներում նահանջել է, բայց կան շրջաններ, որտեղ առաջխաղացում է ունեցել. «Ճիշտ է, հյուսիսում ԻՊ-ը նահանջում է, բայց Դեյր Զորում հարձակումներ է իրականացրել: Օրինակ, այսօր նաև տեղեկություն տարածվեց, որ Սիրիայի կենտրոնում լրացուցիչ հակահարվածի է անցել և փորձում է գրավել Դեյր Զորի օդանավակայանը, որը գտնվում էր կառավարական ուժերի վերահսկողության տակ: Հստակ կերևա միայն մի քանի օրից՝ «Իսլամական պետություն»-ը նահանջո՞ւմ է, թե՞ սա ինչ-որ մարտավարություն է»:

Սիրիայի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները, Սարգիս Գրիգորյանի խոսքերով՝ արդյունք չտվեցին: Այս իրավիճակում նա տեսնում է հիմնախնդրի լուծման միայն մեկ ճանապարհ՝ ցամաքային ուժերի մուտքը Սիրիա. «Կարծում եմ՝ արդեն բանը բանից անցել է: Ես ընդհանրապես կողմ եմ, որ այստեղ ցամաքային գործողություններ լինեն, այն էլ լայնածավալ գործողություններ՝ նաև հատուկ նշանակության ջոկատների, խորհրդականների մասնակցությամբ: Այդ ճանապարհով է հնարավոր սիրիական հակամարտության խաղաղ կարգավորումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում