Saturday, 25 05 2024
14:45
«Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ հարաբերություններին». Պուտինը՝ Ալիևին
Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը․ նա ձերբակալվել է
14:15
Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը
Բորտնիկովը զգուշացրել է. Մոսկվան եւ Լոնդոնը կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն
13:50
Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Մեզ հաճելի է կոլեկտիվ անպատասխանատվությունն ու խեղճությունը. կենդանական գիտակցությունն է իշխող
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսում
ՀՀ սուբյեկտայնության աստիճանը բավականին բարձրացել է. այսքան ինտենսիվ այցեր երբեք չեն եղել
Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել
Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին
Փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է
Փաստաբանը հայտնում է Մարտակերտի քաղաքապետի ձերբակալման մասին
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
12:00
Նավթի գներն աճել են. 24-05-24
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Թուրքիայում խնդիրները սրված են. ընդդիմությունն այնպես է դիրքավորվել, որ 2028-ին գալու է իշխանության
Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Շարժման հաղթանակը հայ ժողովրդինը չի լինելու. նրանց և լուկաշենկոների վստահությունը փոխկապակցված է
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Ուշացաք, մատրյոշկաներ, չեք կարողանալու. սրանք ռուսական գաղտնի ծառայությունների զոհերն են
Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ»
Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա. «Հրապարակ»
Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյան. «նոր մոդել, նոր մանդա՞տ»
Աննախադեպ գործողություններ են ծրագրվում. «Հրապարակ»
Կառավարության շենքը՝ մերօրյա «Ալկատրաս». «Հրապարակ»

Պարզապես փողի և որակյալ ներդրումների արանքում. Սերժ Սարգսյանի մեսիջը

Չեխիայի նախագահի Երևան այցի կապակցությամբ Հայաստանում կազմակերպված հայ-չեխական գործարար համաժողովի ընթացքում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ներկա գործարարների համար հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը խոստացել է լուծել Միկա ցեմենտի և օդանավերի հետ կապված խնդիրները:

Թե ինչ խնդիրներ են, որ մնացել են Սերժ Սարգսյանի երբեմնի մերձավոր օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի գործունեությունից հետո՝ ըստ էության այդքան էլ էական չէ տվյալ պարագայում, քանի որ երևույթն ինքնին չափազանց խոսուն է՝ պետության առաջին դեմքը մեկ այլ պետության առաջին դեմքի խոստանում է լուծել մի ինչ-որ գործարարի կամ օլիգարխի թողած խնդիրներ կամ գործունեության հետ կապված խնդիրներ: Եվ սա մատուցվում է որպես Հայաստանում ներդրումային միջավայրի, ներդրումային գրավչության փաստարկ:
Իրականում որևէ պետություն պարզապես պետք է խուսափի այդօրինակ փաստարկներով որևէ գործարարի ներկայանալուց: Եվ պատճառը, թե ինչու պետք է խուսափել, շատ պարզ է:

Համենայնդեպս, եթե Հայաստանի իշխանությունն իրապես մտադիր է պետություն ներգրավել ոչ թե պարզապես փողեր, ինչպես, օրինակ, շինարարական բումի ընթացքում, երբ պարզվեց, որ պարզապես փողերով ընդամենը մի անկենսունակ փուչիկ է փչվել, այլ ներգրավել որակյալ ներդրումներ: Իսկ ներդրումները պետք է որակյալ լինեն, որ առաջին իսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում դրանք չծակվեն ու չպայթեն փուչիկի նման՝ հետևից թողնելով տնտեսական ավերակներ և խնդիրներ:

Իսկ որակյալ ներդրողին հնարավոր է գրավել ինստիտուտներով, ոչ թե հարց լուծող նախագահներով: Որովհետև որակյալ ներդրողը նաև մտածող ներդրողն է՝ այլ կերպ չի կարող լինել: Իսկ մտածող ներդրողը չի կարող չմտածել, որ եթե հարցերը լուծելու համար անհրաժեշտություն է առաջանալու դիմել ամենաբարձր մակարդակի՝ առաջին դեմքի օգնության, ապա դա ոչ թե երաշխիք է, այլ մտահոգության տեղիք տվող հանգամանք: Ի վերջո, այդ ներդրողը հասկանում է, որ առաջին դեմքը ոչ միշտ է ունակ լինելու զբաղվել իր հարցով, առաջին դեմքին հարց հասցնելու համար հարկավոր է լինելու ճեղքել նրա թիմը, որտեղ կարող են լինել տարբեր շահեր: Օբյեկտիվորեն առաջին դեմքերը ունենում են գործարարների և այլ գործունեության տեր մարդկանց համար հասանելիության դժվարություն:

Այդ ամենը նշանակում է որևէ հարց լուծելու համար հավելյալ ջանքերի, ժամանակի, ռեսուրսների, էներգիայի վատնում հենց միայն հարց լուծողին հասնելու համար, երբ դեռ պարզ չէ նույնիսկ, թե արդյո՞ք քեզանից առաջ չի հասել նա, ով խանգարում է քեզ, կամ ընդհանրապես հասնելուց հետո կա՞ լուծման երաշխիք, թե՞ ոչ: Բացի այդ, նախագահը մեկն է, նրա թիմային ռեսուրսը սահմանափակ, եթե անգամ մի կողմ ենք թողնում այդ թիմում շահերի բախման հավանականությունը, որը անխուսափելի է անգամ ամենազարգացած ու դեմոկրատական երկրների նախագահական աշխատակազմերի պարագայում:

Եվ այսպես, այդ սահմանափակ ռեսուրսները օբյեկտիվորեն անհնար են դարձնում մեծ ծավալի այդօրինակ խնդիրներ լուծելու օպերատիվությունն ու արդյունավետությունը: Իսկ ի՞նչ երաշխիք գործարարին, որ միևնույն ժամանակահատվածում իր նման տասնյակ այլ գործարարներ չեն ակնկալի դիմել առաջին դեմքին՝ հարց լուծելու համար: Եվ այդ ամենից բացի՝ ի՞նչ իմանա գործարարը, թե ո՞ր մակարդակում է արդեն, որ հարցը կարող է լուծել միայն նախագահը, ո՞ր աստիճանից է, որ պետք է դիմել արդեն առաջին դեմքին կամ հույսը դնել դրա վրա:

Ահա թե ինչու որակյալ, մտածող, այսինքն՝ մրցունակ ներդրողները նախընտրում են գործել ոչ թե այնտեղ, որտեղ հարցերը լուծվում են նախագահների մակարդակով, եթե անգամ նախագահները ի սրտե, ամբողջովին անկեղծ պատրաստակամ են օժանդակել օտարերկրյա ներդրողներին, այլ ներդրում կատարել այնտեղ, որտեղ ներդրումները երաշխավորված են ինստիտուցիոնալ մեխանիզմների միջոցով, երբ հարցերը լուծում են ինստիտուտները՝ համաձայն օրենսդրության, իրավական նորմերի, երբ վեճերը կարգավորում են անկախ դատարանները: Դա է որակյալ մրցունակ, հուսալի և կենսունակ ներդրումների համար գրավչության գրավականը:

Այլապես, հարց լուծող նախագահների երկրները գրավիչ են լինում միայն տարատեսակ փողերի համար, որոնք գալիս են, լուծում ինչ-որ հարցեր, իսկ հետո առաջին իսկ խնդրի, առաջին իսկ ճգնաժամի դեպքում, լինի տնտեսական, թե քաղաքական, այդ փողերը մտածում են ոչ թե դիմադրության, այլ անվտանգության և փախուստի մասին: Հայաստանն, օրինակ, դա տեսավ շինարարական բումից հետո, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ուղղակի արգելակեց այդ բումը, առավել ևս՝ համընկնելով իշխանության փոփոխության շրջանի հետ, և այդ ամենի հետևանքը եղավ այն, որ Հայաստանն, ըստ էության, շատ հեռու լինելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի, այսպես ասած, օջախից, դարձավ այդ ճգնաժամի ընթացքում ամենամեծ անկումն արձանագրած տնտեսությունը՝ մոտ 15 տոկոս:

Հետևաբար՝ Հայաստանի տնտեսության համար ոչ միայն քանակական, այլ նաև որակյալ ներդրումային ռեսուրսների ներգրավումը պահանջում է ոչ թե «նախագահական», այլ ինստիտուցիոնալ երաշխիքներ: «Բարի թագավորի» էֆեկտը աշխատում է գուցե խորհրդային մտածողության տիրույթում գտնվող հասարակությունների և այդ հասարակություններում ձևավորված գործարարների համար: Արդիական մտածողության ծնունդ հանդիսացող ներդրումային սուբյեկտների համար գնահատելի է ինստիտուցիոնալ, քան մոնարխիստական երաշխիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում