Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Դաշնակցությունը թասիբի է գցում Քոչարյանին

Կարծես թե բավական հետաքրքրական է ստացվում ՀՅԴ արձագանքը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: Փաստացի, ՀՅԴ ղեկավար՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ, Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Քոչարյանն այն մարդը չէ, ով իր վերադարձի համար որևէ մեկից թույլտվություն հարցնի: Մարգարյանը միաժամանակ կարծիք է հայտնում, որ Քոչարյանը կարող է ակտիվորեն մասնակցել 2013 թվականի նախագահի ընտրությանը:

Ըստ ամենայնի ՀՅԴ-ն փորձում է օգտվել առիթից ու թասիբի գցել Քոչարյանին: Դաշնակցությունն ամենայն հավանականությամբ հենց նրա վերադարձի մեջ է տեսնում իր փրկությունը քաղաքական դաշտում: Չէ որ 1998-ին հենց Քոչարյանը վերակենդանացրեց ՀՅԴ-ին, տեղ տվեց իշխանության մեջ: Քոչարյանի հեռանալուց հետո ՀՅԴ-ն մաս-մաս հեռանում, կամ ավելի ճիշտ հեռացվում է իշխանությունից: Դաշնակցությունն առանց Քոչարյանի առաջին իսկ ընտրությանը դուրս մնաց Երևանի Ավագանուց՝ չկարողանալով 1.5 միլիոնանոց Երևանում հավաքել 7 տոկոս ձայն:

Բնական է, որ ՀՅԴ-ի համար միակ շանսը Քոչարյանի միջոցով նորից վերակենդանանալն է, թերևս այն հույսով, որ նա իշխանության մեջ ունեցած իր ազդեցությունն ի սպաս կդնի ՀՅԴ առաջընթացին: Այսինքն, տեղի կունենա պարզ բարտեր` ՀՅԴ-ն Քոչարյանի համար կդառնա քաղաքական ֆորմա, իսկ Քոչարյանը ՀՅԴ համար կդառնա իշխանական և վարչական ռեսուրս և, իհարկե, կապիտալ: Հասարակական որևէ ռեսուրս չունեցող Դաշնակցությունն ու Ռոբերտ Քոչարյանը կարծես թե այլ ելք չունեն, քան միմյանց ապավինելը: Եվ այդ առումով՝ Քոչարյանն էլ կարող է մտածել, որ քանի դեռ Դաշնակցությունը վերջնականապես չի դարձել պատմություն, գուցե պետք է բաց չթողնել պահն ու փորձել Դաշնակցության միջոցով ինչ որ քաղաքական ծրագիր իրականացնել:

Օրինակ, ասելով, որ 2013 թվականի նախագահի ընտրությանը Քոչարյանը կարող է ակտիվ մասնակցություն ունենալ, Հրանտ Մարգարյանը թերևս նկատի ունի կամ ակնարկում է այն տարբերակը, որ Քոչարյանն ակտիվորեն սատարի ՀՅԴ թեկնածուին: Դաշնակցությունն արդեն հայտարարել է, որ նախագահի ընտրությանը գնալու է իր թեկնածուով: Թե ով կլինի նա, դեռ չեն ասել: Իհարկե, թեկնածու կարող է լինել նաև հենց Քոչարյանը, բայց դա իհարկե կլինի ոչ ուժեղ քայլ, քանի որ Քոչարյանը շանս կարող է ունենալ միայն իշխանության թեկնածու լինելու դեպքում, որպեսզի համակարգը ամբողջությամբ լծվի նրա անցկացման գործին:

Մինչդեռ ներկայումս կարծես թե այդ հավանականությունը մոտ է զրոյի: Այնպես որ, շատ ավելի հավանական է, որ Քոչարյանը 2013 թվականին ակտիվորեն աջակցի ՀՅԴ որևէ թեկնածուի: Ինչ խոսք, ՀՅԴ-ն ու Քոչարյանը թերևս այդքան միամիտ չեն լինի, որ մտածեն, թե այդպես կարող են հաղթել նախագահի ընտրությանը: Դաշնակցության հաշվարկը հավանաբար այն է, որ Քոչարյանի աջակցությամբ կարող են նախագահի ընտրությանը դառնալ որոշակի գործոն, ինչն էլ Սերժ Սարգսյանին կարող է ստիպել հաշվի նստել իրենց հետ և վերստին կիսվել իշխանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում