Բասկետոբոլի ազգային ասոցիացիայում տեղի ունեցավ գերեզրափակիչ 4-րդ դիմակայությունը «Քլիվլենդ Կավալյերս»-ի և «Գոլդեն Սթեյթ Վորիորս»-ի միջև: Մինչ այս խաղը «Գոլդեն Սթեյթ»-ը հաղթում էր սերիայում 2-1 հաշվով:
«Քլիվլենդ Կավալյերս»-«Գոլդեն Սթեյթ Վորիորս» մրցավեճն ավարտվել է «Վորիորս»-ի հաղթանակով: Գրանցվել է 108:97 հաշիվը:
Հանդիպման ժամանակ ամենաշատ միավորներ վաստակել է «Գոլդեն Սթեյթ Վորիորս»-ի առաջատար Ստեֆան Կարին՝ 38 միավոր: «Քլիվլենդ»-ից 34 միավոր իր օգտին է գրանցել Քայլի Իրվինգը:
Դիմակայության հաշիվը դարձավ 3-1 հօգուտ «Գոլդեն Սթեյթ»-ի: Եթե հաջորդ խաղում էլ վերջիններս հաղթեն, ապա կհռչակվեն NBA-ի չեմպիոն: