Saturday, 25 05 2024
Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես
14:45
«Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ հարաբերություններին». Պուտինը՝ Ալիևին
Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը․ նա ձերբակալվել է
14:15
Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը
Բորտնիկովը զգուշացրել է. Մոսկվան եւ Լոնդոնը կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն
13:50
Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Մեզ հաճելի է կոլեկտիվ անպատասխանատվությունն ու խեղճությունը. կենդանական գիտակցությունն է իշխող
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսում
ՀՀ սուբյեկտայնության աստիճանը բավականին բարձրացել է. այսքան ինտենսիվ այցեր երբեք չեն եղել
Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել
Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին
Փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է
Փաստաբանը հայտնում է Մարտակերտի քաղաքապետի ձերբակալման մասին
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
12:00
Նավթի գներն աճել են. 24-05-24
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Թուրքիայում խնդիրները սրված են. ընդդիմությունն այնպես է դիրքավորվել, որ 2028-ին գալու է իշխանության
Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Շարժման հաղթանակը հայ ժողովրդինը չի լինելու. նրանց և լուկաշենկոների վստահությունը փոխկապակցված է
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Ուշացաք, մատրյոշկաներ, չեք կարողանալու. սրանք ռուսական գաղտնի ծառայությունների զոհերն են
Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ»
Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա. «Հրապարակ»
Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյան. «նոր մոդել, նոր մանդա՞տ»
Աննախադեպ գործողություններ են ծրագրվում. «Հրապարակ»

Ցեղասպանությունից դեպի ծաղկող երկիր. ինչպես Ռուանդան Աֆրիկայում վերածվեց Սինգապուրի

Սարսափելի պատերազմ և ցեղասպանություն ապրած աֆրիկյան այս փոքրիկ երկրիը զարմացնում է աշխարհին առաջընթացի անհավանական տեմպերով:

Ռուանդա՝ Արևելյան Աֆրիկայում գտնվող մոտ 12 մլն. բնակչություն ունեցող ոչ մեծ այս երկիրը ընդամենը մեկ անգամ հայտնի դարձավ աշխարհին՝ 1994թ. իրականացված ահասարսուռ ցեղասպանության պատճառով, երբ այնտեղ տառացիորեն մորթվեցին մոտ մեկ միլիոն մարդ, ընդ որում մարդկանց ոչնչացման տեմպերը գերազանցեցին նացիստականին:

Այդ սարսափելի իրադարձությունից հետո Ռուանդան երկար ժամանակ անհետացավ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունից: Այժմ այդ երկիրը նորից հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում, սակայն արդեն ուրիշ՝ շատ հաճելի առիթով: Գրեթե անհավանական է թվում, սակայն քաղաքացիական պատերազմի քայքայիչ ճգնաժամից հետո 22 տարի անց այդ երկիրը մի շարք կարևոր ցուցանիշներով դարձավ աֆրիկյան մայրցամաքի առաջատարը:

Խութուները, թութսիները և ցեղասպանությունը

Ռուանդայի էթնիկ խմբերի՝ համեմետաբար խաղաղասեր հողագործ խութուների և հնագույն ժամանակներում հյուսիսից այս երկիր ներթափանցած թութսիների միջև գրեթե ջնջվել էր էթնիկ տարանջատումը, նրանք սկսել էին խոսել մեկ լեզվով: Թեպետ խութուները կազմում էին բնակչության մոտ 80%-ը, սակայն երկիրը մշտապես ղեկավարում էին տեղեկան էլիտա դարձած ռազմատենչ թութսիները:

19-րդ դարում երկիր մուտք գործած եվրոպացիների կողմից մտցված հավասարեցման քաղաքականության շնորհիվ խութուները կարողացան իշխանության գալ, ինչը դուր չէր գալիս թութսիներին: Թութսիների հերթական ըմբոստացումը խութուների իշանության դեմ 1990-1994թթ. հանգեցրեց քաղաքացիական պատերազմի: Հենց այդ պատերազմի գագաթնակետին էլ խութուները ցեղասպանություն իրականացրին թութսիների դեմ: Միջազգային հանրության ուշացած միջամտությունից հետո միայն հաջողվեց կանխել այդ սարսափելի սպանդը: Իշխանության եկան թութսիները: 2000թ.-ից սկսած՝ թութսիների առաջնորդ Փոլ Կագամեն դրաձավ Ռուանդայի փաստացի ղեկավարը, և սկսվեց հաջողությունների ժամանակաշրջանը:

Աֆրիկյան Սինգապուր

Կագամեն միշտ էլ չի թաքցրել իր հիացմունքը Սինգապուրի առաջնորդ Լի Քվան Յուի նկատմամբ, ով իր երկաթե ձեռքով արմատախիլ արեց կոռուպցիան և ձկնորսներից և մաքսանենգներից բաղկացած աղքատ բնակչությամբ տարածքը դարձրեց ապագայի փայլուն քաղաք: Ռուանդայի նախագահը իր առջև նպատակ դրեց կրկնել սինգապուրի հաջողությունը Աֆրիկայում:

Կագամեն գործում է գրեթե նույն մեթոդներով. Ռուանդայում աններելի ջիհադ է հայտարարված կոռուպցիային, պետհամակարգը ծայրահեղ կրճատված է, ընդ որում պաշտոնյաների աշխատավարձը կախված է նրանց աշխատանքից: Պետությունը ամեն կերպ խրախուսում է նախաձեռնողական գործունեությունը, տնտեսությունն ազատականացված է: Արտադրության գրանցման պարզեցված համակարգով Ռուանդան աշխարհում 37-րդ տեղն է զբաղեցնում, սեփականության գրանցման հեշտությամբ՝ 12-րդը, իսկ վարկերի ստացման հեշտությամբ՝ աշխարհում երկրորդն է:

Իրավապահ մարմինները կազմավորված են արևմտյան չափանիշներով, փողոցներում մարդկանց անվտանգությունը ամենակարևոր առաջնահերթությունն է: Առաջին ատյանի դատավորները ընտրվում են տվյալ համայնքի բնակիչների կողմից: Չափազանց կարևոր է այն որ հսկայական գումարներ է ներդրվում կրթության բնագավառում, օրինակ՝ բոլոր դպրոցներում երեխաները ապահովված են անհատական համակարգիչներով, թեկուզ և պարզ: Օտարերկրյա ներդրումներն այստեղ պաշտպանված են պետական մակարդակով:

Կագամեի նպատակը բարձր տեխնոլոգիաների վրա հենված տնտեսության կառուցումն է: Զբոսաշրջությունն այժմ դարձել է տնտեսության գերակա ճյուղը, որ ապահովում է ՀՆԱ-ի գրեթե կեսը: 16 տարվա ընթացքում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գնողունակության չափանիշով աճել է՝ 500 դոլարից հասնելով 1800 դոլարի:

Ոչ մի ժողովրդավարություն

Արևմտյան վերլուծաբանները, ամեն անգամ փաստելով Կագամեի անվիճելի հաջողությունները, կնճռոտում են ճակատը՝ հիշելով, որ քաղաքական առումով Ռուանդան դասական բռնատիրական երկիր է: Նախագահը առանց վարանելու բանտարկում է քննադատներին, ճնշում ցանկացած ընդդիմություն, լրագրողներին թույլ չի տալիս իր հսցերին որևէ քննադատություն անել:

Միանգամայն հնարավոր է, որ այդ առումով նա այնքան էլ սխալ չէ: Իր հաջողություններով հանդերձ Ռուանդան կենսամակարդակի և քաղաքական մշակույթի առումով դեռ շատ հեռու է, ասենք Շվեդիայից, թեկուզ Հունաստանից: Սակայն մեծ է վտանգը, որ ազատ և արդար ընտրությունների արդյունքում իշխանության կգան սոցիալական հավասարություն քարոզող մարդիկ, ովքեր կսկսեն կուլակաթափությունից, և այս պայմաններում հնարավոր կդառնա անցյալի սարսափեի ուրվականի ի հայտ գալը: Հնարավոր է, որ երբ այդ երկրում կենսամակարդակը հասնի ասենք չիլիականին, ժողովրդավարության մասին խոսակցությունները իրատեսական լինեն: Առայժմ Կագամեն հաղթում է «ընտրություններում» 95 տոկոս արդյունքով, և որ ամենահետաքրքիրն է այդ ցուցանիշը մոտ է իրականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում