Thursday, 23 05 2024
«Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն»․ Տիգրան Ավինյանը՝ գործադուլ անող վարորդներին
ՊՆ N զորամաս են այցելել մշակույթի ոլորտի գործիչներ
58-ամյա արարատցին կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով
Վաղարշապատում մեքենաների բախման հետևանքով մայրն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Ռազմական ակադեմիա են այցելել ավագ դպրոցների աշակերտներ
Դիահերձարանում գողացել են որդու մատի ոսկյա մատանին
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. վարորդի վիճակը ծանր է
23:45
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հուլիսի 4-ին արտահերթ ընտրություններ է նշանակել
23:15
Պաղեստինն ակնկալում է, որ Սլովենիան և Բելգիան կլինեն հաջորդ երկրները, ոորնք պաշտոնապես կճանաչեն իրենց որպես պետություն
23:00
Իսպանիան և Իռլանդիան Պաղեստինը որպես պետություն կճանաչեն մայիսի 28-ին
Արարատի նախկին մարզպետից պահանջվում է բռնագանձել 46 անշարժ գույք և այլն
Վաղը Ստեփանակերտն ասելու է «ուզում էինք լավ բան անել, բայց դե էսպես ստացվե՞ց»
Եթե Հայաստանում հեղաշրջում լինի, խաղաղության գործընթացը կտապալվի
Անտիէլիտան է հավաքվել կողքին. Ռուսաստանը մաշելու է նրանց մինչև վերջ, բայց շանս չունեն
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերին մոտեցումների շուրջ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ընթանում են քննարկումներ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ
Գլխ․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ԱՄՆ-ի տունը, Երևանի Հյուս․ պողոտայի տունը և փող
ՀՀ նախագահը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
Եկեղեցուն առաջարկել ենք հարկված ամբողջ գումարը վերադարձնել՝ մերժել են. վարչապետ
Կիրանցում կառուցվում է ճանապարհ պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Վանաձոր» ՔԿՀ-ում կայացել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառում
Նախկին տնօրենի վախտով լավ ենք ապրել, նորին չենք ուզում. ավտոբուսի վարորդները գործադուլ են անում
Վախենում են՝ թող խաչակնքվեն, մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
Հայկական «բուկլե՞տ», թե՞ գործնական «խաչմերուկ»
Քաղաքականություն մտնում է այն հոգևորականը, որի առաջ փակ են Աստծու շեմերը, բաց են «Դե լյուքսի» շեմերը
2024-ի մարտ-ապրիլ ամիսներին Youtube-ով բռնություն է քարոզել
ՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջադրի Բագրատ սրբազանը. Սերժ Սարգսյան
Մայիսի 26-ին կներկայացնենք, թե ինչպիսին պետք է լինի մեր պատկերացրած ապագա Հայաստանը

Թուրքիայի ժխտողականությունը Գերմանիայի ճանաչումից հետո դարձավ որբ քաղաքականություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգային հարաբերությունների փորձագետ, Ժնևի համալսարանի դասախոս Վիգեն Չետերյանը:

Փորձագետը կարծում է, որ Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր հաղթանակ էր, որից հետո Թուրքիայի ժխտողականությունը դառնում է «մերկ կամ որբ քաղաքականություն»: Չետերյանը Գերմանիայի որոշման մեջ ոչ միայն այժմեական քաղաքական հաշվարկներ է տեսնում, այլև երկարաժամկետ զարգացում և պայքար:

«Այս բանաձևը ոչ միայն վերջն է երկարատև պայքարի, այլև նոր հանգրվանի սկիզբը»,- ասում է նա:

– Պարոն Չետերյան, Ձեր կարծիքով՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ի՞նչ կփոխի կամ ի՞նչ կտա Ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

– Գերմանական ճանաչումը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ Գերմանիան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, ավելին՝ օսմանյան բանակները գործում էին Գերմանիայի ռազմական ղեկավարության ներքո: Գերմանիան ոչ միայն ընդունեց Հայոց ցեղասպանության եղելությունը, այլև Գերմանիայի պատասխանատվությունը Ցեղասպանության հանդեպ: Սա մեծ հարված է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

– Եվ Դուք կարծում եք, որ հիմա Թուրքիայի համար անհամեմատ ավելի դժվա՞ր կլինի ժխտել Ցեղասպանության փաստը միջազգային ասպարեզում:

– Անշուշտ, Թուրքիան կարող է դարձյալ ժխտել քաղաքական հողի վրա, բայց Գերմանիայի ճանաչումից հետո Թուրքիայի ժխտողականությունը դարձավ մերկ կամ որբ քաղաքականություն բարոյական կամ մտավորական շրջանակներում:

– Բունդեսթագի բանաձևը նոր թափ կհաղորդի՞ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը:

– Անպայման: Սա շատ մեծ, շատ կարևոր հաղթանակ էր: 10 տարի առաջ շատ դժվար էր երևակայել նման հաղթանակ:

– Եվ ինչո՞վ եք դա բացատրում: Օրինակ՝ Գերմանիան փորձում է սրբագրել իր պատմությունը, կամ Գերմանիան խնդիրներ է լուծում Թուրքիայի հետ հարաբերություններում: Սա ավելի շատ քաղաքականությա՞ն, թե՞ արժեքների հարց է:

– Գիտեք, որևէ քաղաքական երևույթ միայն մեկ պատճառով չի զարգանում. կան տարբեր պատճառներ: Անշուշտ, կա առաջին կարևոր երևույթը, դա այն է, որ վերջին տարիներին շատ ուժեղ մտավորական պայքար տարվեց, և այնտեղ շատ կարևոր էր մանավանդ թուրք մտավորականների ներդրումը: Վերջին տարիներին մի քանի մտավորականներ և քաղաքական գործիչներ շատ կարևոր դեր խաղացին Գերմանիայում: Ուրեմն այս երևույթի մեջ մենք տեսնում ենք, թե ինչքան կարևոր է անհատների դերը  քաղաքական հարցերում առաջխաղացման համար:

Գերմանիայի քաղաքական վերնախավն այլևս հոգնել էր Էրդողանի կապրիզներից, կոշտ վարվելակերպից: Սա ևս պատճառներից մեկն է, բայց ես կարծում եմ, որ այս երևույթի մեջ ոչ միայն այժմեական քաղաքական հաշվարկներ պիտի տեսնենք, այլև երկարաժամկետ զարգացում և պայքար:

– Նկատի ունեք՝ Գերմանիան նոր ռազմավարությո՞ւն է որդեգրել Թուրքիայի և Հարավային Կովկասի ուղղությամբ:

– Ճիշտ է, որ նոր քաղաքականությունն արդեն դիրքորոշված է, բայց հստակ է, որ Էրդողանի վերջին տարիների քաղաքականությունը անջատում է Թուրքիան արևմտյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների քաղաքական շահերից: Մենք դա տեսնում ենք Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Իրաքում և այլն: Եթե այս զարգացումները շարունակվեն, ապա Եվրոպան և հատկապես Ամերիկան կարող են նոր քաղաքական դիրքորոշում որդեգրել Թուրքիայի հանդեպ:

– Գերմանական բանաձևի կարևոր դրույթներից մեկն այն է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը կապվում է հայերի և թուրքերի հաշտեցման խնդրի հետ: Բանաձևում նշվում է՝ Բունդեսթագը խոստովանում է Գերմանիայի պատասխանատվությունը, իսկ դա իր հետ բերում է պարտականություն՝ օգնելու հայերին ու թուրքերին հաշտեցման գործում: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

–  Այնտեղ շատ հստակ է, որ Գերմանիան ոչ միայն ճանաչում է Ցեղասպանությունը, այլև ընդունում է, որ Գերմանիան պատասխանատվություն է կրում պատմության հանդեպ և այդ պատասխանատվությունը թարգմանում է քաղաքական կոնկրետ քայլերով: Այս բանաձևը ոչ միայն վերջն է երկարատև պայքարի, այլև նոր հանգրվանի սկիզբը:

– Իսկ ո՞րն է Գերմանիայի հետաքրքրությունը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մեջ:

– Պետք չի այնտեղ փնտրել նյութական շահեր: Գերմանիայի շահը պետք է փնտրել արժեքների համակարգում:

– Գերմանիան կարո՞ղ է ավելի մեծ հաջողություն ունենալ հայ-թուրքական հաշտեցման գործում, քան շվեյցարական նախաձեռնությունը 2008-2009թթ.:

Ոչ, դժվար է այս պայմաններում միջնորդական առաքելություն իրականացնել, քանի որ Երևանի և Անկարայի հարաբերություններն այսօր շատ վատ են, և ես որևէ հնարավորություն չեմ տեսնում, որ լուրջ զարգացումներ տեղի ունենան: Պատճառն այն է, որ Թուրքիան ներքին և արտաքին մեծ խնդիրների առջև է կանգնել: Չեմ կարծում, որ այսօր նրանք ունեն էներգիա նոր և շատ բարդ գործընթաց սկսելու: Չեմ սպասում նոր զարգացումներ դիվանագիտական հարաբերություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում