Thursday, 23 05 2024
Թուրանի պատրաստ ապրանքանիշը
«Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն»․ Տիգրան Ավինյանը՝ գործադուլ անող վարորդներին
ՊՆ N զորամաս են այցելել մշակույթի ոլորտի գործիչներ
58-ամյա արարատցին կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով
Վաղարշապատում մեքենաների բախման հետևանքով մայրն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Ռազմական ակադեմիա են այցելել ավագ դպրոցների աշակերտներ
Դիահերձարանում գողացել են որդու մատի ոսկյա մատանին
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. վարորդի վիճակը ծանր է
23:45
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հուլիսի 4-ին արտահերթ ընտրություններ է նշանակել
23:15
Պաղեստինն ակնկալում է, որ Սլովենիան և Բելգիան կլինեն հաջորդ երկրները, ոորնք պաշտոնապես կճանաչեն իրենց որպես պետություն
23:00
Իսպանիան և Իռլանդիան Պաղեստինը որպես պետություն կճանաչեն մայիսի 28-ին
Արարատի նախկին մարզպետից պահանջվում է բռնագանձել 46 անշարժ գույք և այլն
Վաղը Ստեփանակերտն ասելու է «ուզում էինք լավ բան անել, բայց դե էսպես ստացվե՞ց»
Եթե Հայաստանում հեղաշրջում լինի, խաղաղության գործընթացը կտապալվի
Անտիէլիտան է հավաքվել կողքին. Ռուսաստանը մաշելու է նրանց մինչև վերջ, բայց շանս չունեն
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերին մոտեցումների շուրջ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ընթանում են քննարկումներ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ
Գլխ․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ԱՄՆ-ի տունը, Երևանի Հյուս․ պողոտայի տունը և փող
ՀՀ նախագահը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
Եկեղեցուն առաջարկել ենք հարկված ամբողջ գումարը վերադարձնել՝ մերժել են. վարչապետ
Կիրանցում կառուցվում է ճանապարհ պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Վանաձոր» ՔԿՀ-ում կայացել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառում
Նախկին տնօրենի վախտով լավ ենք ապրել, նորին չենք ուզում. ավտոբուսի վարորդները գործադուլ են անում
Վախենում են՝ թող խաչակնքվեն, մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
Հայկական «բուկլե՞տ», թե՞ գործնական «խաչմերուկ»
Քաղաքականություն մտնում է այն հոգևորականը, որի առաջ փակ են Աստծու շեմերը, բաց են «Դե լյուքսի» շեմերը
2024-ի մարտ-ապրիլ ամիսներին Youtube-ով բռնություն է քարոզել
ՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջադրի Բագրատ սրբազանը. Սերժ Սարգսյան

Հովիկ Աբրահամյանի 5 տոկոսը

«Բարգավաճ Հայաստա»ն կուսակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը հայտարարել է, թե չի ուզում կասկածի տակ դնել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի կառավարության պատրաստակամությունը: Մելքումյանը նաև հայտարարել է, որ ԲՀԿ-ն աշնանը ակտիվորեն մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, հատկապես խոշոր համայնքներում:

ԲՀԿ-ն, իհարկե, կասկածի տակ չի դնի կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, այլապես կասկածի տակ կհայտնվի «Բարգավաճ Հայաստանի»՝ խորհրդարանում հայտնվելու հեռանկարը:

Բանն այն է, որ 2015 թվականից հետո այդ կուսակցության հետ տեղի ունեցածը ԲՀԿ-ին ըստ էության անկարող է դարձնում հաղթահարել 5 տոկոսն ու հայտնվել պառլամենտում առանց իշխանական աջակցության: Իսկ այդ աջակցությունը պետք է ցուցաբերի Հովիկ Աբրահամյանը, որի քաղաքական, ըստ էության, միակ հենարանը մնացել է հենց «Բարգավաճ Հայաստանը»՝ թեկուզ այն պարզ պատճառով, որ կարծես թե միայն ԲՀԿ-ն է, որ կասկածի տակ չի դնում կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի հայտարարությունը, այն էլ՝ լինելով իբր թե ընդդիմադիր ուժ:

Հովիկ Աբրահամյանը իշխանական համակարգում սրընթաց կորցնում է իր դիրքերը, և նույնիսկ երաշխիք չկա, որ անգամ նա կարողանա ԲՀԿ-ին անցկացնել խորհրդարան, առավել ևս, որ խորհրդարանի տեղերը սահմանադրական փոփոխություններից հետո ավելի սահմանափակ են, իսկ հավակնորդները՝ ավելի շատ: Եվ այս տեսանկյունից, իհարկե, աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները ԲՀԿ-ի համար կլինեն որոշակի ստուգարք կամ, այսպես ասած, փորձարկում՝ տեսնելու համար, թե ինչքանով է հնարավոր կամ իրատեսական 2017 թվականին ԲՀԿ-ն խորհրդարան անցկացնելու Հովիկ Աբրահամյանի մտադրությունը:

Խնդիրն այն է, որ եթե ԲՀԿ-ի համար հնարավոր չլինի ապահովել այդ 5 տոկոսը, ապա ըստ էության հնարավոր կլինի ասել, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի նոր պառլամենտում չի ունենա քաղաքական ներկայություն: Ավելին՝ այսօր ըստ էության շատ ավելի մեծ է հավանականությունը, որ այդ ներկայությունը կունենան առաջին և երկրորդ նախագահները, քան գործող վարչապետը:

ՏԻՄ աշնանային ընտրությունները այս տեսանկյունից ոչ միայն փորձարկում կլինեն, այսպես ասած՝ ուժերի ստուգատես, այլև կլինեն երևի թե վերջին փորձը, և եթե Հովիկ Աբրահամյանին հաջողվի մեկ-երկու խոշոր համայնքում ապահովել ԲՀԿ-ի թեկնածուի հաղթանակ՝ կա՛մ իսկապես այդպիսի իրավիճակ ստեղծելու, կա՛մ պարզապես Սերժ Սարգսյանին համոզելու գնով, ապա շանսեր կան, որ ԲՀԿ-ն կարող է այդ հենքի վրա նաև 5 տոկոսի արժանանալ պառլամենտական ընտրություններում, ինչի միջոցով Հովիկ Աբրահամյանը քաղաքական ներկայացվածություն կունենա խորհրդարանում:

Բանն այն է, որ ՏԻՄ ընտրություններում, իհարկե, ոչ թե ԲՀԿ-ի, այլ իրականում Հովիկ Աբրահամյանի թեկնածուների խնդիր է: Իսկ դա էլ իր հերթին պայմանավորելու է, թե պառլամենտական ընտրություններում ինչ դերակատարում և կշիռ է ունենալու Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական պատկերը գծելու, մանդատների հարաբերակցությունը որոշելու հարցում: Այսինքն՝ աշնանային ՏԻՄ ընտրություններում Հովիկ Աբրահամյանը իշխանության մեջ իր 5 տոկոսի հարցը պետք է լուծի, որպեսզի կարողանա խորհրդարանական ընտրություններում լուծել ԲՀԿ-ի հինգ տոկոսի հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում