Thursday, 23 05 2024
«Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն»․ Տիգրան Ավինյանը՝ գործադուլ անող վարորդներին
ՊՆ N զորամաս են այցելել մշակույթի ոլորտի գործիչներ
58-ամյա արարատցին կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով
Վաղարշապատում մեքենաների բախման հետևանքով մայրն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Ռազմական ակադեմիա են այցելել ավագ դպրոցների աշակերտներ
Դիահերձարանում գողացել են որդու մատի ոսկյա մատանին
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. վարորդի վիճակը ծանր է
23:45
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հուլիսի 4-ին արտահերթ ընտրություններ է նշանակել
23:15
Պաղեստինն ակնկալում է, որ Սլովենիան և Բելգիան կլինեն հաջորդ երկրները, ոորնք պաշտոնապես կճանաչեն իրենց որպես պետություն
23:00
Իսպանիան և Իռլանդիան Պաղեստինը որպես պետություն կճանաչեն մայիսի 28-ին
Արարատի նախկին մարզպետից պահանջվում է բռնագանձել 46 անշարժ գույք և այլն
Վաղը Ստեփանակերտն ասելու է «ուզում էինք լավ բան անել, բայց դե էսպես ստացվե՞ց»
Եթե Հայաստանում հեղաշրջում լինի, խաղաղության գործընթացը կտապալվի
Անտիէլիտան է հավաքվել կողքին. Ռուսաստանը մաշելու է նրանց մինչև վերջ, բայց շանս չունեն
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերին մոտեցումների շուրջ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ընթանում են քննարկումներ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ
Գլխ․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ԱՄՆ-ի տունը, Երևանի Հյուս․ պողոտայի տունը և փող
ՀՀ նախագահը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
Եկեղեցուն առաջարկել ենք հարկված ամբողջ գումարը վերադարձնել՝ մերժել են. վարչապետ
Կիրանցում կառուցվում է ճանապարհ պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Վանաձոր» ՔԿՀ-ում կայացել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառում
Նախկին տնօրենի վախտով լավ ենք ապրել, նորին չենք ուզում. ավտոբուսի վարորդները գործադուլ են անում
Վախենում են՝ թող խաչակնքվեն, մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
Հայկական «բուկլե՞տ», թե՞ գործնական «խաչմերուկ»
Քաղաքականություն մտնում է այն հոգևորականը, որի առաջ փակ են Աստծու շեմերը, բաց են «Դե լյուքսի» շեմերը
2024-ի մարտ-ապրիլ ամիսներին Youtube-ով բռնություն է քարոզել
ՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջադրի Բագրատ սրբազանը. Սերժ Սարգսյան
Մայիսի 26-ին կներկայացնենք, թե ինչպիսին պետք է լինի մեր պատկերացրած ապագա Հայաստանը

Էս ի՞նչ հիստերիա է, պետք է շնորհակալ լինել. ՀՀԿ խոսնակը հակադարձում է ՀՕՊ համակարգի համաձայնագրի ընդդիմախոսներին

Հիմնականում նրանք, ովքեր դժգոհում են, քննադատում կնքված համաձայնագիրը, գոնե նրանց մեծ մասը ծանոթ չէ համաձայնագրի տեքստին , չի ընթերցել: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

«Անում են գնահատականներ, որոնք իրականության հետ կապ չունեն: Դժվար թե գրագետ մարդը, որը կկարդար տեքստը, մտավախություն կունենար, թե ՀՀ-ն, ԶՈւ-ն մեր ինքնիշխանության մի մասը տալիս ենք այլ երկրի, թեկուզ դաշնակից երկրի կառավարման: Համաձայնագիրը կոչվում է՝ Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ։ Միավորված, ոչ թե միասնական: Բելառուսն ու Ղազախստանը, օրինակ, կնքել են միասնական համակարգի համաձայնագիր, իսկ Հայաստանը՝ միավորված: Միավորված նշանակում է, որ կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը: Պատահական չէ, որ մենք գնացել ենք այն ճանապարհով, որ մեր ԶՈւ կառավարումը բացառապես իրականացվի ՀՀ ԶՈւ-ի կողմից: Բոլոր կարծիքները, թե համաձայնագրով հակաօդային պաշտպանության կառավարումն անցում է Ռուսաստանին կամ համատեղ է իրականացվում, իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ համաձայնագրի համաձայն, քանի որ պետությունների միջև չկա ցամաքային սահման, Հայաստանի սահմանների ներքո կգործի առանձին ՀՕՊ համակարգ, որի ղեկավարումն ուղիղ կիրականացվի ՀՀ ԶՈւ պաշտոնյան, որն էլ իր հերթին բացառապես հաշվետու կլինի ՀՀ գերագույն հրամանատարին:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Արցախին էլ է ՀՕՊ համաձայնագիրն առնչվում, ապա Էդուարդ Շարմազանովն ասաց, թե փաստաթղթում չկա որևէ «տառ, բառ, ստորակետ, չակերտ կամ այլ կետադրական նշան», որը կապված է Արցախի հետ:

«ՀՀ և Արցախի ԶՈւ համակարգերում որևէ սահմանափակում չկա, և այս համաձայնագիրը դրա հետ որևէ կապ չունի»,- վստահեցրեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում