Վրացական Georgia Times կայքի փոխանցմամբ, այսօր Վրաստան է ժամանում Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը:
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեի խոսքերով` Շվարցենբերգի պատվիրակության կազմում են գտնվում նաև չեխական տնտեսական բլոկի ներկայացուցիչները և գործարարները: Մայիսի 13-ին կայանալու է չեխ-վրացական բիզնես ֆորումը:
Իր վրացական այցի շրջանակներում Շվարցենբերգը հանդիպումներ է ունենալու իր վրաց գործընկեր Գրիգոլ Վաշաձեի և խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի հետ:
Հիշեցնենք, որ WikiLeaks-յան բացահայտումներում նշված էր, որ 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ Չեխիան ՆԱՏՕ-ին առաջարկել է խաղաղապահ կոնտինգենտ ուղարկել Վրաստան: Բացի այդ, Չեխիան ցանկացել է ռուս-վրացական հակամարտությունը կարգավորել առանց ՄԱԿ-ի, քանի որ վերջինիս դիրքորոշումը Պրագան որակել է որպես ոչ բավականաչափ ամուր: