Saturday, 25 05 2024
ՀՀ վարչապետն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ոստիկանությունը «Վերջին զանգի» օրը հատուկ տարածքներ է տեղափոխել 89 ավտոմեքենա
15:15
Հունգարիան արգելափակում է Ուկրաինային օգնության համար ՌԴ-ի ակտիվներն ուղարկելու ԵՄ-ի նախաձեռնությունը
Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես
14:45
«Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ հարաբերություններին». Պուտինը՝ Ալիևին
Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը․ նա ձերբակալվել է
14:15
Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը
Բորտնիկովը զգուշացրել է. Մոսկվան եւ Լոնդոնը կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն
13:50
Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Մեզ հաճելի է կոլեկտիվ անպատասխանատվությունն ու խեղճությունը. կենդանական գիտակցությունն է իշխող
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսում
ՀՀ սուբյեկտայնության աստիճանը բավականին բարձրացել է. այսքան ինտենսիվ այցեր երբեք չեն եղել
Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել
Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին
Փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է
Փաստաբանը հայտնում է Մարտակերտի քաղաքապետի ձերբակալման մասին
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
12:00
Նավթի գներն աճել են. 24-05-24
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Թուրքիայում խնդիրները սրված են. ընդդիմությունն այնպես է դիրքավորվել, որ 2028-ին գալու է իշխանության
Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Շարժման հաղթանակը հայ ժողովրդինը չի լինելու. նրանց և լուկաշենկոների վստահությունը փոխկապակցված է
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Ուշացաք, մատրյոշկաներ, չեք կարողանալու. սրանք ռուսական գաղտնի ծառայությունների զոհերն են
Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ»

Վտանգն արդեն ցամաքում է, եթե օդ էլ չբարձրանա

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը այսօր, ի պատասխան լրագրողների հարցերի անդրադառնալով հայ-ռուսական միասնական ՀՕՊ-ի մասին համաձայնագրին, ըստ էության, անկեղծորեն խոստովանել է, որ դրան կարելի է վերաբերվել երկակի, և դրականը կամ բացասականը կախված է այն բանից, թե ինչպես կիրագործվի այդ համաձայնագիրը:

Շավարշ Քոչարյանի հայտարարությունն ըստ էության Հայաստանի իշխանական շրջանակների արձագանքներից երևի թե ամենաանկեղծն է: Արտաքին գործերի նախարարի տեղակալն ասել է պարզ ճշմարտությունը: Վերջին հաշվով, որևէ պետություն մյուսի հետ պայմանագրերում չի արձանագրում ուղիղ այնպիսի դրույթներ, որոնք առանց որևէ այլևայլության պարզորոշ վկայում են մյուսի հանդեպ մեկի գերազդեցության շուրջ համաձայնության մասին: Ամեն ինչ ի վերջո լինում է տողատակերում, իսկ ավելի հաճախ՝ պարզապես երկու սուբյեկտների փոխազդեցության, փոխհարաբերության բնույթում, այսպես ասած՝ քաշային կատեգորիաներում:

Հայ-ռուսական համաձայնագրում Ռուսաստանը իհարկե գրել չէր տալու, որ իր համար անհրաժեշտ դեպքում կանի Հայաստանի երկնքում ինչ հարկ է, իսկ եթե ինքը չցանկանա՝ Հայաստանին թույլ չի տա անել ինչ պետք է: Որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, որ թե՛ այս պահին, թե՛ տեսանելի հեռանկարում Հայաստանն ինքնին չունի ավելի անվտանգ և ավելի բարձրակարգ ՀՕՊ համակարգի հնարավորություն, քան դա Ռուսաստանի հետ գործակցված կազմակերպելը:

Սակայն, այդ ամենով հանդերձ, որևէ մեկի համար գաղտնիք չէ նաև, որ Հայաստանն այսօր չունի Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական առանցքային հարցերում Մոսկվայի կամքին և ցանկություններին հակառակ գնալու կարողություն, դրանք մերժելու կամք, որքան էլ որ այդ ցանկությունները հակասեն Հայաստանի ազգային շահերին և անվտանգությանը:

Ահա այս իրավիճակում արդեն, Հայաստանի համար որևէ բնագավառում առանցքային որոշումների կայացման գործում Ռուսաստանի մասնակցության որևէ ընդլայնում կամ աճ Հայաստանի համար դառնում է մարտահրավեր: Ավելին՝ այդ գործընթացի ձևն արդեն իսկ շարունակում է լինել խնդրահարույց՝ վկայելով, որ շատ ավելի մեծ է բացասական հետևանքի, քան դրական էֆեկտի հնարավորությունը:

Բանն այն է, որ ՀՕՊ միասնական համաձայնագրի խորհրդարանական վավերացումը կարծես թե կրկին տեղի է ունենալու «ազգային միասնության» այն սրտառուչ իրողության պայմաններում, որում տեղի ունեցավ Հայաստանի բռնակցումը ԵՏՄ-ին, երբ ընդամենը հատուկենտ պատգամավորներ՝ ընդամենը 7 մարդ, դեմ քվեարկեց այդ հեռանկարին: Ակնհայտ է, որ ՀՕՊ համաձայնագիրն էլ վավերացվում է նմանօրինակ հարաբերակցությամբ, այսինքն՝ առանց որևէ քաղաքական դիմադրության: Մի բան, որը Հայաստանի համար ինքնուրույնության, սուբյեկտության թեկուզ փոքր նշույլներ է թողնում, երբ Ռուսաստանը կարող է տեսնել, որ Հայաստանը լրիվությամբ չէ, որ իր գրպանում է:

Դա, իհարկե, Մոսկվային չի ստիպի հետ կանգնել իր նկրտումներից, բայց կստիպի գոնե զգաստանալ, կստիպի գոնե մտածել բաների մասին, որոնց մասին ՌԴ իշխանությունն այսօր բացարձակապես չի մտածում, քանի որ Հայաստանը չի տալիս այդ մասին մտածելու նվազագույն տեղիք իսկ: Եվ եթե անգամ ենթադրենք, որ չափազանցված են ՀՕՊ համաձայնագրի ռիսկերի վերաբերյալ գնահատականները, այդուհանդերձ, պետական օրգանիզմը պետք է ունենա ռիսկերի կառավարման մեխանիզմներ, որոնցից մեկն էլ ընդդիմություն-իշխանություն բաժանումն է, որի շնորհիվ պետությունները պետք է ոչ միայն արձագանքեն ռիսկերին պոստֆակտում, այլ նաև կատարեն կանխարգելիչ քայլեր: Նաև սրա համար է պետք, որպեսզի Հայաստանում այդօրինակ կարևոր համաձայնագրերի վավերացումները չկրեն գրպանային բնույթ:

Ըստ էության, Հայաստանը հերթական անգամ անկարող է գտնվում ապահովել կարևոր որոշումների կայացման գոնե այդ նվազագույն նշաձողը, ինչն արդեն իսկ շարունակվող վտանգի հերթական դրսևորումն է: Այլ կերպ ասած՝ ՀՕՊ համակարգը, օդային վտանգներից առաջ, Հայաստանի համար արդեն իսկ վտանգով է ձևավորվում ցամաքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում