Thursday, 23 05 2024
«Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն»․ Տիգրան Ավինյանը՝ գործադուլ անող վարորդներին
ՊՆ N զորամաս են այցելել մշակույթի ոլորտի գործիչներ
58-ամյա արարատցին կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով
Վաղարշապատում մեքենաների բախման հետևանքով մայրն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Ռազմական ակադեմիա են այցելել ավագ դպրոցների աշակերտներ
Դիահերձարանում գողացել են որդու մատի ոսկյա մատանին
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. վարորդի վիճակը ծանր է
23:45
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հուլիսի 4-ին արտահերթ ընտրություններ է նշանակել
23:15
Պաղեստինն ակնկալում է, որ Սլովենիան և Բելգիան կլինեն հաջորդ երկրները, ոորնք պաշտոնապես կճանաչեն իրենց որպես պետություն
23:00
Իսպանիան և Իռլանդիան Պաղեստինը որպես պետություն կճանաչեն մայիսի 28-ին
Արարատի նախկին մարզպետից պահանջվում է բռնագանձել 46 անշարժ գույք և այլն
Վաղը Ստեփանակերտն ասելու է «ուզում էինք լավ բան անել, բայց դե էսպես ստացվե՞ց»
Եթե Հայաստանում հեղաշրջում լինի, խաղաղության գործընթացը կտապալվի
Անտիէլիտան է հավաքվել կողքին. Ռուսաստանը մաշելու է նրանց մինչև վերջ, բայց շանս չունեն
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերին մոտեցումների շուրջ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ընթանում են քննարկումներ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ
Գլխ․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ԱՄՆ-ի տունը, Երևանի Հյուս․ պողոտայի տունը և փող
ՀՀ նախագահը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
Եկեղեցուն առաջարկել ենք հարկված ամբողջ գումարը վերադարձնել՝ մերժել են. վարչապետ
Կիրանցում կառուցվում է ճանապարհ պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Վանաձոր» ՔԿՀ-ում կայացել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառում
Նախկին տնօրենի վախտով լավ ենք ապրել, նորին չենք ուզում. ավտոբուսի վարորդները գործադուլ են անում
Վախենում են՝ թող խաչակնքվեն, մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
Հայկական «բուկլե՞տ», թե՞ գործնական «խաչմերուկ»
Քաղաքականություն մտնում է այն հոգևորականը, որի առաջ փակ են Աստծու շեմերը, բաց են «Դե լյուքսի» շեմերը
2024-ի մարտ-ապրիլ ամիսներին Youtube-ով բռնություն է քարոզել
ՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջադրի Բագրատ սրբազանը. Սերժ Սարգսյան
Մայիսի 26-ին կներկայացնենք, թե ինչպիսին պետք է լինի մեր պատկերացրած ապագա Հայաստանը

«Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ իշխանության ջոկերը ընդդիմության ներսում». Սասուն Միքայելյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը:

– Պարոն Միքայելյան, հետևելով ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձություններին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, տարբեր գնահատականներ են այսօր հնչում. դիվերսիա էր Ադրբեջանի կողմից, պատերազմ էր, որը հաջող ավարտ չունեցավ, նրանք ձգտում էին ավելի լայնամասշտաբ գործողությունների, բայց ինչ-որ պահի կասեցվեց, Ձեր գնահատականը ո՞րն է, ի վերջո՝ նպատակը ո՞րն էր Ադրբեջանի նախահարձակ լինելու: Եվ արդյո՞ք այս օրերին շփման գծում հանգիստ իրավիճակը երկարատև կլինի, թե՞ հակառակորդը ամեն կերպ նպատակ է հետապնդելու տարածքներ վերադարձնել և ձգտել հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման:

– Սա պատերազմ էր, թե դիվերսիա էր՝ նշանակություն չունի, ես մի բան եմ հասկանում, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Տարիների ընթացքում միշտ էլ հնարավորության դեպքում Ադրբեջանն ինչ-որ հարձակումներ կատարել է, փոքր մասշտաբի, բայց եղել են, և այսօր եթե վերլուծենք այս ամենը, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, ուրիշ բան մեզ պետք չէ: Մեր իշխանությունները պետք է մի բան հասկական, որ արդեն 10-15 տարի է Ադրբեջանը զինվում է, իսկ մենք ի՞նչ ենք անում, մենք պատրա՞ստ ենք, եկեք մի քիչ փակագծերը բացենք, հերիք է ձևական բաներ ցույց տանք՝ մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք, մենք հոգով ենք ուժեղ, հա՛, հասկացանք, բայց այսօր այն պատերազմը չէ, որ հարձակվես գյուղերի վրա կամ ինչ-որ դիվերսիա անես, կամ «կալոնաների» վրա հարձակվես, այն, ինչ մենք այն ժամանակ անում էինք, գնաս հետախուզության, մեկ-երկու ամիս հետո գրավես, այսօր ուրիշ պատերազմ է գնում: Արդեն բան չկա թաքցնելու, Ադրբեջանը տեխնիկայով հզոր է, ու ինչքան էլ հոգիդ ուժեղ լինի, արկերի դեմ ի՞նչ պետք է անես: Ուրեմն՝ թշնամիդ ինչ ուժ ունի, դու պետք է հակաուժ ունենանս, ինչ զենք ունի, հակազենք ունենաս, ինչ ունի, պիտի կարողանաս դիմակայես կամ ավելի ճիշտ նախահարձակման անցնես: Օրինակ՝ այս  ապրիլյան դեպքերի հետ կապված՝ ես կողմ էի, որ մենք անցնեինք նախահարձակման, չգիտեմ ինչու կանգնեց: Մի պահ ստեղծվեց, որ պիտի հրահանգ լիներ, հետո դադարեց:

– Կանգ առավ այն պահին, երբ մենք 800 հա տարածք էինք կորցրել, և նշվում է, որ Պաշտպանության բանակը պատրաստ էր կորցրած դիրքերը հետ բերել, բայց կանչվեցին Մոսկվա, և կարծես հրամանով պայմանավորվածություն ձեռք բերվեց հրադադարի վերաբերյալ:

– Բոլորն ասում են, որ ադրբեջանցիներն են դիմել Պուտինին, Ռուսաստանից պահանջել են, որ կանգնեցնի պատերազմը, բայց դա մեզ ինչքանո՞վ էր ձեռնտու: Եթե ինքն էր սկսել, դիվերսիոն կամ լայանածավալ հարձակում էր կատարել, մենք պատրաստ էինք հակահարված տալ ոչ միայն այդ ուղղությամբ, թեկուզ հակառակ ուղղությամբ, թեկուզ մի քանի ուղղություններով: Էդ ժամանակ եթե ծրագրված է, որ մարդիկ մեկ ուղղությամբ պետք է հարձակվեն, պետք է անպայման հակառակ ուղղությամբ հարձակվես, որ արդյունք ունենաս, բայց ես չեմ կարող մեծ քաղաքական խաղերի մեջ մտնեմ, իրավունք էլ չունեմ մտնեմ, չեմ էլ ուզում մտնել: Ես իմ գործն եմ արել, հավաքել եմ իմ ջոկատը, դուրս եմ եկել սահման, 42 օր մնացել ենք: Ես արել եմ այն, ինչ իմ հայրենիքն է պահանջել: Հրազդանում գիտեք՝ ինչ իրավիճակ էր այդ ժամանակ, Հրազդանն էլ է իմ հայրենիքի մեջ մտնում, բայց գերադասում եմ հայրենիքի պաշտպանությունը, քան թե մասամբ հարցի լուծումը:

– Ի վերջո, Ձեր դիտարկմամբ, այդ կորցրած դիրքերն ի՞նչ դիրքեր են: Ս. Սարգսյանը նշում է, որ դրանք ռազմավարական նշանակություն չունեն և չարժեն մեր զինվորների կյանքը: Բայց կան տեսակետներ, որ եթե հիմա այսպես են խոսում այդ դիրքերի մասին, մեր իշխանությունները ինչ-որ չափով հող են նախապատրաստում նաև հետագա զիջումների համար, որովհետև եթե Մադրիդյան սկզբունքների շուրջ են բանակցում, դրանք ներառում են ազատագրված տարածքների վերադարձը:

– Ամեն մի թիզ հող ունի իր նշանակությունը՝ թե՛ պաշտպանության, թե՛ ստրատեգիական առումով: Սերժ Սարգսյանը, որ ասում է, դա դոգմա՞ է: Մենք մի թիզ հող իրավունք չունենք տալու, և իրոք այդ դիրքերը, ով տեղյակ է, գիտի, շատ մեծ նշանակություն ունեն մեր պաշտպանության համար, այնտեղ բարձունքներ կան հարավարևելյան, հարավային հատվածում՝ Ջաբրայիլի ուղղությամբ Խուստուփը, տարբեր բարձունքներ կան, այդքան էլ մեծ բարձունքներ չեն, բայց մեծ նշանակություն ունեն, ստրատեգիական դիրքեր կան, ես չգիտեմ՝ ինչու է այդ հայտարարությունն արել, եթե այդպես վերցնենք, շփման գծում մի քանի կիլոմետր էլ թող գան էլի, եթե չի խանգարի: Մենք իրավունք չունենք ընդհանրապես մի թիզ հող տալու: Իսկ ինչ մնում է բանակցային փուլին, նրանք կգան բանակցության թե… հասկանո՞ւմ եք, այսքան տարի Ադրբեջանը երբեք չի եկել բանակցության, Ադրբեջանը պահանջում է ամբողջությամբ, ասում է՝ Ղարաբաղն իմ տարածքային ամբողջականության մեջ է, այս ժամանակաշրջանում ինչքան այս հարցը մտել է բանակցային փուլ, Ադրբեջանը բանակցության չի եկել, ընդհանուր է ուզում այդ հողերը վերցնի:

Այս տարիների ընթացքում մեր իշխանությունները, հենց այստեղ՝ ով գալիս դառնում է նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իրենք մի տեսակ… իրենց խնդիրը պետք է լինի, որ Ղարաբաղը մտնի բանակցային փուլ, ոչ թե Հայաստանը, վերջիվերջո պատերազմը գնում է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև, մենք կարող ենք միջնորդել: Եթե այստեղ ներքաղաքական հարց է սկսվում՝ ինչ-որ խժդժություն, ասում են՝ վտանգավոր է, կարող է պատերազմ սկսվել, և Ղարաբաղի հարցը պետք է ղարաբաղցին լուծի… Այս բանակցային երկար տարիներին հիմնականում, ինչքան քաղաքականությունից հասկանում եմ, մեր իշխանությունը պետք է ձգտի, որ Ղարաբաղը մտնի բանակցային փուլ Ադրբեջանի հետ և միջազգային արենայում, ոչ թե Հայաստանը: Այսինքն՝ իրենք ի՞նչ են անում այստեղ, ինչ-որ հնարավորություն ունեն՝ և՛ իշխանություն պահելու, և՛ իբրև թե Ղարաբաղի հարցը լուծելու, բայց, ցավոք սրտի, արդեն 25-26 տարի է՝ Ղարաբաղի հարցը չի լուծվում:

– Ղարաբաղը բանակցություններից դուրս մնաց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք:

– Այն, ինչ արվում է, պետք է ասես, գնահատես. Լևոն Տեր-Պետրոսյանի առավելությունն այն է, որ իր ժամանակաշրջանում Ղարաբաղը մտել էր բանակցային փուլ:

– Ռոբերտ Քոչարյանի օրոք դուրս եկավ, իսկ այսօր նա քննադատությունների է ենթարկում. դա մեծագույն սխալն էր բանակցությունների շրջանում:

– Ես համարում եմ, որ բանակցություններում ամենամեծ նշանակություն ունի այն, որ Ղարաբաղին ներքաշեն բանակցային փուլ: Եթե պատերազմը գնում է Ղարաբաղում, ես ո՞վ եմ, հա՛, մեր Հայաստանն է… Պահ է գալիս գցում եք հայաստանցու վրա, պահ է գալիս գցում եք ղարաբաղցու վրա, և այդպես՝ տարիներ շարունակ:

– Եղավ Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպում այս հարցի շուրջ, Տեր-Պետրոսյանը նշեց, որ այս փուլում մի կողմ են դնում բոլոր տարաձայնությունները և համախմբվում են, որպեսզի իշխանությունների թիկունքն ուժեղ դարձնեն բանակցությունների սեղանին, Ռոբերտ Քոչարյանը կարծես չկար այս ամենի մեջ, քննադատությունների էր ենթարկում, այնինչ իր կառավարման օրոք է հենց Ղարաբաղը դուրս մղվել բանակցությունների սեղանից, և բանակցությունները դեպի փակուղի են գնացել: Ձեր դիտարկմամբ՝ արդյո՞ք այս շրջանում իսկապես պետք է լռել, մեր բացթողումների մասին ոչինչ չասել, որպեսզի մեր թշնամին դրանից չուրախանա, թե՞ հակառակը՝ ընդդիմության շրջանակներում, ընդդիմության ներսում հակադրել, հակակշիռ գործողություններ ծավալել իշխանությունների վարած քաղաքականությանը:

– Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ նույն հարցը դրվել է բանակցային փուլում՝ Ղարաբաղի հարցը, միակողմանի բոլորը պաշտպանել են, այն ժամանակ տարաձայնություններ չկային, եթե այսօր Լ. Տեր- Պետրոսյանն ասում է՝ համախմբվենք Ս. Սարգսյանի շուրջ, այն ժամանակ բոլորը համաձայն էին, որ այս հարցի լուծումը տար Լ. Տեր-Պետրոսյանը՝ որպես հանրապետության առաջին, հիմնադիր նախագահ, բայց այդ ժամանակ էլ չարվեց այն, ինչ պետք է արվեր: Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է համախմբվել: Թող ինձ ների Լևոն Տեր-Պետրոսյանը, ես արդեն այս տարիներին՝ 2008թ. սկսած նայելով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեությանը՝ մի բան եմ հասկացել, Լևոն Տեր-Պետրոսյանը ոնց որ իշխանական ջոկերը լինի ընդդիմադիր դաշտում, հենց մի բան է լինում Լևոն Տեր-Պետրոսյանը գնում այնտեղ, մարում է, դե գիտեք՝ ինչ հեղափոխություններ արեց, հնդկական հեղափոխություն արեց, բուրժուադեմոկրատական արեց, քառյակ, հնգյակ, բայց մի օր այդ մարդը թող ելնի կանգնի, երկրի առաջին նախագահ է եղել, ասի՝ այս հարցում ես սխալ եմ եղել, այս հարցում՝ ճիշտ եմ եղել, ես չգիտեմ՝ այս տարբեր բաները, այս խաղերն ինչ են նշանակում: Վերջիվերջո՝ այս երկրում ժամանակն է մտածելու, որ մենք ունենք դարավոր թշնամի, մեր աշխարհագրական դիրքից ելնելով էլ մենք միշտ պետք է պատրաստ լինենք, այ տեսեք՝ Ադրբեջանը պատրաստում է զենք-զինամթերք, իր զինբյուջեն վերցնենք՝ կրկնակի է մեր պետբյուջեից, իսկ մենք դեռ հրապարակում մեր կանանց մազերից ենք քաշում, ծեծում, մենք պետք է պատրաստվենք, պետք է ուշքի գան, սա ո՛չ Սերժ Սարգսյանի երկիրն է, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, սա մեր երկիրն է, մեր ժողովրդի երկիրն է:

Ես չեմ տեսնում իշխանություն. սա բանդա է, մաֆիա էլ չի, բանդա է, մաֆիան, որ խորանում ես, լուրջ կառույց է, սա բանդա է, որ մարդիկ իրենց իշխանությունը պահելու համար պատրաստ են ամեն ինչի գնալու: Սա է կատարվում մեր երկրում ամբողջ այս տարիներին. ընկել ենք «շրջանառության» մեջ՝ մեկը փոխանցում է մեկին, մեկը՝ մեկին, գնում ենք այսպես: Եթե դուք տեղյակ եք, քաջատեղյակ եք՝ էլի քյասիբ, անճար ժողովուրդը ելավ-լցվավ սահման, որ իր հողը պահի, որովհետև էդ մարդիկ սիրում են իրենց հողը, հարենիքը: Էդ ամպագոռգոռ խոսքերը՝ վա՜յ, մենք սենց կանենք, նենց կանենք, մենք պիտի պատրաստ լինենք: Մի օր էնպես կհավաքի տանի, որ չենք էլ արթնանա, 15 թվին ո՞նց եղավ: Ես զարմանում եմ՝ ով ինչ ասում-չի ասում, մենք գերխնդիր ունենք այսօր՝ պատրաստ լինել, զինվել: Միջազգային արենայում ամեն ինչն արհամարհեցին, հարձակվեցին, չէ՞, ու հենց վաղն էլ, մյուս օրն էլ կարող են հարձակվել: Մենք պետք է ամեն ինչը բերենք կանոնի, այս ամեն ինչը պետք է դրվի նորմալ ռելսերի վրա: Պետք է ունենանք պետություն, պետականություն, պետք է ունենանք իշխանություն, որն ընտրված կլինի ժողովրդի կողմից, որը հոգ կտանի էս ժողովրդի դարդուցավի, մեր արտաքին քաղաքականության, սահմանների պաշտպանության, բոլոր հարցերում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում