Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Թենիսի միջազգային կազմակերպության կողմից դոպինգ օգտագործելու մեղադրանքով որակազրկվել է 2 տարով:
Ավելի վաղ Շարապովան նույն մեղադրանքով որակազրկվել էր մարտ ամսին՝ Ավստրալիայի Բաց առաջնության ավարտից հետո:
Ռուս թենիսիստուհին չի ընդունում Թենիսի միջազգային կազմակերպության որոշումը՝ նշելով, որ օգտագործում է դեղեր միայն առողջական խնդիրներից ելնելով, սակայն դրանք որևէ կապ չունեն դոպինգի հետ:
Նշվում է, որ Շարապովան պատրաստվում է բողոքարկել իր դեմ ընդունված որոշումը: