Այսօր Սանկտ Պետերբուրգում սպանվել է այդ քաղաքի ամենատարեց բնակչուհին, որը 98 տարեկան էր: Նրանն սպանելու մեղադրանքով բերման է ենթարկվել նրա 18-ամյա ծոռը: Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են երկու կանանց դիակներ` բռնությունների հետքերով:
Քննության վարկածի համաձայն` տարեց կինն այդ տանն ապրել է իր թոռան և 18-ամյա ծոռան հետ: Ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին ընտանիքում վեճ է բռնկվել, որի ժամանակ ծոռը սպանել է տատին և տատի մորը: Այդ հանցագործությունը նա գործել է` մի քանի անգամ դանակահարելով կանանց: Սպանություններից հետո երիտասարդը վերցրել է տանից թանկարժեք իրեր և հեռացել:
Քննչական մարմնում կասկածներ կան, որ երիտասարդն առողջական խնդիրներ ունի: