Thursday, 23 05 2024
Թուրանի պատրաստ ապրանքանիշը
«Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն»․ Տիգրան Ավինյանը՝ գործադուլ անող վարորդներին
ՊՆ N զորամաս են այցելել մշակույթի ոլորտի գործիչներ
58-ամյա արարատցին կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով
Վաղարշապատում մեքենաների բախման հետևանքով մայրն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Ռազմական ակադեմիա են այցելել ավագ դպրոցների աշակերտներ
Դիահերձարանում գողացել են որդու մատի ոսկյա մատանին
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. վարորդի վիճակը ծանր է
23:45
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հուլիսի 4-ին արտահերթ ընտրություններ է նշանակել
23:15
Պաղեստինն ակնկալում է, որ Սլովենիան և Բելգիան կլինեն հաջորդ երկրները, ոորնք պաշտոնապես կճանաչեն իրենց որպես պետություն
23:00
Իսպանիան և Իռլանդիան Պաղեստինը որպես պետություն կճանաչեն մայիսի 28-ին
Արարատի նախկին մարզպետից պահանջվում է բռնագանձել 46 անշարժ գույք և այլն
Վաղը Ստեփանակերտն ասելու է «ուզում էինք լավ բան անել, բայց դե էսպես ստացվե՞ց»
Եթե Հայաստանում հեղաշրջում լինի, խաղաղության գործընթացը կտապալվի
Անտիէլիտան է հավաքվել կողքին. Ռուսաստանը մաշելու է նրանց մինչև վերջ, բայց շանս չունեն
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերին մոտեցումների շուրջ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ընթանում են քննարկումներ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ
Գլխ․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ԱՄՆ-ի տունը, Երևանի Հյուս․ պողոտայի տունը և փող
ՀՀ նախագահը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
Եկեղեցուն առաջարկել ենք հարկված ամբողջ գումարը վերադարձնել՝ մերժել են. վարչապետ
Կիրանցում կառուցվում է ճանապարհ պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Վանաձոր» ՔԿՀ-ում կայացել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառում
Նախկին տնօրենի վախտով լավ ենք ապրել, նորին չենք ուզում. ավտոբուսի վարորդները գործադուլ են անում
Վախենում են՝ թող խաչակնքվեն, մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
Հայկական «բուկլե՞տ», թե՞ գործնական «խաչմերուկ»
Քաղաքականություն մտնում է այն հոգևորականը, որի առաջ փակ են Աստծու շեմերը, բաց են «Դե լյուքսի» շեմերը
2024-ի մարտ-ապրիլ ամիսներին Youtube-ով բռնություն է քարոզել
ՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջադրի Բագրատ սրբազանը. Սերժ Սարգսյան

Արցախում ոմանք պլաններ ունեն, պատվեր ունեն. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

-Չե՞ք կարծում, որ երկիրը հեղինակազրկվում է, գնահատականներ են արդեն հնչում, բռնություններ են կատարվում քաղաքի կենտրոնում:

-Ինձ թվում է, թե ոմանք ուզում են, որ այդպիսի սցենար լինի, սա մեկ, երկրորդը՝ ոմանք պլաններ ունեն, ոմանք պատվեր ունեն: Գիտեք, նմանատիպ քայլերը բնական է, որ պիտի բերեն այդպիսի խառնիխուռն վիճակի, ո՞վ չէր հասկանում դա, բոլորը գիտեին, և դա նորություն չէ: Դա լրիվ հասկանալի երևույթ է, որ այս վիճակում ինչ-որ մի բան պիտի խառնվի. ընդամենը: Նույնիսկ եթե կռիվ չկա, պետք է փորձել ստաբիլ վիճակը պահել Արցախում, իսկ ոմանք չեն ուզում, որ ստաբիլ վիճակ մնա:

-Կարո՞ղ եք ասել՝ ովքե՞ր են:

-Դուք էլ կարող եք հասկանալ, թե ովքեր են:

-Ի՞նչ է կատարվում հիմա սահմանում:

-Սահմանին մեր զինվորները փորձում են ապահովել մեր հայրենիքի անդորր: Հոգևորականը զինվորի հոգևոր ծնողն է, ծնողը պետք է լինի իր զավակի կողքին, պիտի գոտեպնդի, պիտի օրհնի, աղոթի: Պիտի իմանա, թե ինչ վիճակում է գտնվում զինվորը՝ թե՛ թիկունքում, թե՛ առաջնային գծում: Հոգևոր ծնողը պետք է իմանա իրավիճակը, հոգեկան վիճակը, և դա կարող է շատ օգտակար լինել: Շատ նորմալ է, երբ որ հայր և որդի միասին են՝ լինի դա հոգևոր ծնող, թե ֆիզիկական ծնող, թե որպես հրամանատար ծնող:

-Ունենք արի բանակ, բայց ունենք ոչ վստահելի հակառակորդ, թշնամի Ադրբեջան: Ի՞նչ կարող ենք սպասել մի երկրից, որն այս պահին պահպանում է հարաբերական անդորրը, բայց յուրաքանչյուր պահի կարող է հարձակում գործել:

-Մենք դա միշտ գիտակցում էինք և միշտ պիտի գիտակցենք, որովհետև նենգ Ադրբեջանի իշխանության հետ գործ ունենք: Ամեն օր կարող են դիմել որևէ սադրանքի: Դրա համար Քրիստոս մեզ ասում է. «Ամեն օր, ամեն ժամ եղե՛ք արթուն»: Եվ մենք ազգովի պիտի զգոն լինենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում