Emirates ավիաընկերության Airbus 380 ինքնաթիռը հրաշքով է խուսափել կայծակը հարվածել արդյունքում կործանումից։ Դեպքը տեղի է ունեցել Դուբայից Լոնդոնի Heathrow օդանավակայան ուղևորվող ինքնաթիռի հետ Լոնդոնի օդանավակայանի մատույցներում: Այս դրամատիկ զարգացումները հաջողվել է նկարահանել տեսախցիկով: Դա իրականացրել է լուսանկարիչ Քրիս Դոուսոնը, որը գտնվել է մոտակայքում: Տեսանյութը հրապարակել է The Daily Mail-ը:
Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է կայծակը խփում ինքնաթիռի քթի հատվածին: Օդաչուներին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել: Ինքնաթիռում է գտնվել 500 ուղևոր: Դոուսոնն այս տեսանյութի առկայությունը բացատրել է նրանով, որ վատ եղանակային պայմաններում ինքը ցանկացել է մի քանի լուսանկար անել, դրա արդյունքում էլ տեսախցիկի օբյեկտիվում հայտնվել է շանթահարվող ինքնաթիռը: