Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Որպեսզի ընդարձակվի ազատության դաշտը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դոկտոր Էռնստ Մարտին Կրաուսը։
Էռնստ Մարտին Կրաուսը եղել է Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի գերագույն դատարանի քրեական հարցերով հանձնաժողովի նախագահը եւ ունի ավելի քան քսան տարվա կրթական գործունեության փորձ: Նա վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ այցելել է Հայաստան եւ Գերմանական համալսարանում հանդես եկել «Ապագայի իրավունք» եւ «Ինչ ասել է մտածել» դասախոսություններով:
-Պարոն Կրաուս, Ձեր դիտարկմամբ, մշակութային ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ ունեն հայերը եւ գերմանացիները;
-Ես ցնցված եմ հայերի սրտաբաց ընդունելությունից: Եթե Գերմանիայում զարգացած է մտավոր, ինտելեկտուալ մշակույթը, ապա Հայաստանում հայտնաբերել եմ սրտի մշակույթ: Այն զգացումն ունեմ, որ դարերի ընթացքում եկեղեցիների կառուցումը եւ հոգեւոր զարգացումն են ուղղորդում հայ ժողովրդին: Ես դրանում տեսնում եմ առանձնահատուկ մի ուժ:
-Գերմանիան ժողովրդավարության ավանդույթներ ունեցող երկիր է: Այն երկրները, որոնք գտնվում են անցումային փուլում եւ պայքարում են հանուն ժողովրդավարության, ի՞նչ ճանապարհ պետք է անցնեն: Որպես իրավունքի մասնագետ` Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պետք է անեն այն հասարակությունները, որոնք ձգտում են դառնալ ժողովրդավար:
-Ընդհանրապես կարող եմ ասել, որ բոլոր երկրներում էլ պետք է հեղափոխվեն իրավունքի մասին պատկերացումները: Պետք է հեղափոխվեն նաեւ իրավական հարաբերությունները: Կարծում եմ, որ Հայաստանը, շնորհիվ իր սրտի մշակույթի, ունի մեծ ներուժ` իրավունքի խնդրին նորովի մոտենալու: Ժամանակակից իրավագիտության մեջ կամ իրավական կյանքում իրավունքը դիտարկվում է ոչ թե իբրև դեպի ազատություն տանող գործոն, ինչպիսին որ այն պետք է լիներ եւ հռչակվում է, այսինքն` ազատության երաշխավոր, այլ` իրականում սահմանափակող, պատժիչ կողմնորոշում ունեցող գործոն: Դրա համար էական է` դատողությո՞ւնն է որոշիչ, թե՞ զգայականը: Եթե մենք ուզում ենք մարդկային հարաբերություններում ընդարձակել ազատության դաշտը՝ իրավագիտության հիմքերը պետք է շրջվեն հիմնովին: Նոր տիպի մտածողություն է անհրաժեշտ դրա համար: Մտածողություն, որը կունենա նաեւ սրտի ուժերի անհրաժեշտություն: Քանի դեռ իրավագիտությունը նորովի չի ընկալվում, մնում է հին պատկերացումը: Այդ դեպքում իրավագիտության հիմնական կռվանը, առանցքը կշարունակի մնալ այն, թե ով ինչ կարող է ապացուցել: Եվ դա չի կարող նորացվել, բերել ազատության: Ձեր նշած նպատակին հասնելու համար անհրաժեշտ են նաեւ անհատական ներքին վերափոխումներ: Մարդը պետք է կարողանա վերափոխել իր էությունը: Որքան ավելի լուսավոր դառնա հոգին, նույնկերպ լուսավոր կդառնան օրենսդրական ակտերը: Իհարկե, այդ ամենին կարելի է հասնել այն դեպքում, երբ հասարակության մեծամասնությունը կգիտակցի դրա անհրաժեշտությունը: Հնարավոր է, որ նման մշակութային զարգացման դեպքում տվյալ հասարակությունը իրավագիտության կարիքը չունենա: Բայց դրա համար շատ երկար ճանապարհ է պետք անցնել: Մյուս կողմից էլ` այդ ճանապարհը շատ երկար լինելու իրավունքը չունի:
-Կարծում եք, որ գերմանացի ժողովուրդը հասե՞լ է Ձեր նշած ազատությանը:
-Ցավոք սրտի` ոչ:
-Ժողովրդավարության ձգտող հասարակության մեջ սուր են արտահայտվում բախումները, հակասությունները: Ժողովուրդը ձգտում է պայքարի գնով հասնել ազատության: Հակադիր շահեր ունեցող մարդկանց միջեւ ստեղծված կոնֆլիկտը մեղմելու, երկխոսության մթնոլորտ ստեղծելու ի՞նչ դեղատոմս կառաջարկեիք: Եվ կա՞ արդյոք այդպիսին:
-Ձեր նշած երեւույթը կապված է մարդկանց մեծ զանգվածների հետ: Խնդիրն այն է, որ այդ մարդիկ պետք է աշխատեն իրենց հոգեւոր կատարելագործման վրա: Կան լուսավոր պատկերացումներ, որոնք մարդկանց առաջ են մղում: Սակայն նույն այդ մարդիկ չեն տեսնում, թե իրենց հետեւից ինչ երեւույթներ են պոչի պես քարշ գալիս: Խնդիրն այն չէ, որ չպետք է ցույցեր լինեն, կամ մարդիկ չպետք է պայքարեն: Մարդը կարող է մասնակցել խաղաղ ցույցի, բայց տուն մտնելուց հետո ծեծել կնոջը: Ցավոք, ես որեւէ դեղատոմս չեմ կարող առաջարկել: Դա անհատական մոտեցում է պահանջում: Դա մի խնդիր է, որն այդքան արագ չի լուծվում եւ արագ պտուղներ չի տալիս:
-Ձեր կարծիքով` մտավորականը ի՞նչ դեր կարող է խաղալ նման իրավիճակներում:
-Մտավորականի գործունեությունը Գերմանիայում, օրինակ, անհատական նախաձեռնության արդյունք կարող է լինել: Եվ դա ճիշտ է համարվում, քանի որ հավաքական գործունեությունը սովորաբար անպտուղ է լինում: Իսկ ցույցերին Գերմանիայում շատ մտավորականներ են մասնակցում: Ասենք, այսօր աղմուկ հանած խնդիր է «Շտուտգարտ 21» ծրագիրը: Ծրագրի նախաձեռնողներն ուզում են երկաթուղային կայարանը եւ կայարանամերձ տարածքը քանդել, որպեսզի ենթակառուցվածքները փոխեն, իսկ դա բերում է էկոլոգիական փոփոխությունների: Եվ հիմա մի հսկայական երկրամասի` Շվաբիայի բնակիչները ցույցեր են անում այդ ծրագրի դեմ: Ի դեպ, նշեմ, որ Շվաբիայի բնակիչները բավականին համբերատար եւ հանդուրժող են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում