Կատալոնական «Բարսելոնա»-ի եզրային պաշտպան Ադրիանո Կորեյան, ամենայն հավանականությամբ, կհեռանա Կատալոնիայից:
Նշվում է, որ գալիք շաբաթվա սկզբին Ադրիանոն կմեկնի Հռոմ, որտեղ բուժզննում կանցնի տեղի «Լացիո»-ի կազմում:
Իտալական ակումբի հետ Ադրիանոն կկնքի 4-ամյա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Ադրիանոն «Բարսելոնա»-ում է հանդես գալիս 2010 թվականից:








































