Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին բաց կթսղնի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության 3-րդ տուրի շրջանակներում Բրազիլիայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպումը:
«Ինձ մոտ խնդիրներ են ծագել և ես չեմ մասնակցի Բրազիլիայի հավաքականի դեմ խաղին: Չեմ լինի անգամ պահեստայինների նստարանին»,- նշել է հարձակվողը Twitter սոցիալակն ցանցի իր էջում:
Հիշեցնենք, որ հանդիպումը բաց կթողնի նաև Իտալիայի ընտրանու առաջատար Անդրեա Պիրլոն, ով ձկնամկանի վնասվածք է ստացել:










































