Այսօր համաշխարհային լրատվամիջոցները ցուցադրել էին կադրեր, որտեղ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հանդիպում է անցկացնում Լիբիայի ցեղերի առաջնորդների հետ: 12 օրվա ընդմիջումից հետո նա կրկին հայտնվեց եթերում: Այս երկար բացակայությունը շատ ասեկոսեների տեղիք էր տվել:
Քադաֆիի մահվան մասին լուրերի «հերքումը» ստանալուց հետո ՆԱՏՕ-ն սկսել է ռմբակոծել նրա նստավայրը: Այս մասին հաղորդել է CNN-ը: Հրթիռները վերացրել են առնվազն երկու տրանսպորտային միջոց, տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները հարվածը հասցրել են Բաբ Ալ-Ազիզիյա նստավայրի ուղղությամբ, որը գտնվում է մայրաքաղաք Տրիպոլիի մերձակայքում, և որտեղ են գտնվում կառավարական մի շարք կարևոր օբյեկտներ: