Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պատասխանատվության հարցը

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը Հաղթանակի տոնին ոչ թե Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ Ղարաբաղում էր, ինչպես անցյալ տարի, այլ «Մեդիամաքս»-ին հարցազրույց էր տալիս մարտի 1-ի և ներքաղաքական ներկայիս իրավիճակի վերաբերյալ, վկայում է այդ իրավիճակի լրջության մասին:

Եվ եթե նույնիսկ տեղ ունենան այնպիսի վարկածներ, որ իրականում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը փորձում են միմյանց միջև լարվածություն ցույց տալով, իմիտացիա անելով ժամանակ շահելու և հանրությանն ու ընդդիմությանը, նաև միջազգային հանրությանը մոլորեցնելու մարտավարություն կիրառել, ապա կրկին պետք է պատկերացնել, թե որքան մտահոգիչ է իրավիճակը, որ խնդիր է առաջանում դիմել այդպիսի լուրջ և մանրամասն մշակված իմիտացիաների:

Իրականում, իհարկե, իմիտացիայի վերաբերյալ գնահատականները ընդամենը իներցիոն բնույթ ունեն և վկայում են Հայաստանի ներքաղաքական գործընթացների, այսպես ասած, «ավտոպիլոտ» դիտարկման մասին, որ իրականացնում են շատերը: Իսկ այսպես ասած` «ձեռաց» դիտարկման դեպքում ներկայիս ներիշխանական, կամ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերություններում ի հայտ եկած խութերը միանգամայն տրամաբանական հետևանքն են այն զարգացումների, որ Հայաստանում տեղի են ունենում ոչ թե 2008-ից, այլ դեռևս 2006 թվականից սկսած, երբ Սերժ Սարգսյանը որոշեց անդամակցել ՀՀԿ-ին:

Բանն այն է, որ դրանով նա փաստացի փորձեց պոկվել Ռոբերտ Քոչարյանից: Հիշում եք, թե ինչպես ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ նա ինքն է շատ պաշտոնյաների խորհուրդ տվել մտնել ՀՀԿ և ուժեղացնել այդ կուսակցությունը: Իսկ ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը տվել այդպիսի խորհուրդ: Չէր վստահում Սերժ Սարգսյանին: Չէր վստահում ոչ թե այն մասով, որ նա չի կարող հզորացնել ՀՀԿ-ն և տանել 2007 թվականի խորհրդարանի և 2008 թվականի նախագահի ընտրության բեռը, այլ չէր վստահում հենց հակառակ իմաստով. Ռոբերտ Քոչարյանը մտավախություն ուներ, որ Սերժ Սարգսյանը, ուժեղացնելով ՀՀԿ-ն, այն դարձնելու է իրենից, իր իշխանությունից, «միակ տղամարդուց» ազատվելու գործիք, պլացդարմ: Ահա թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը դեսանտ իջեցրել ՀՀԿ: Որպեսզի Սերժ Սարգսյանը ուժեղացնի ոչ թե իր, այլ Քոչարյանի ՀՀԿ-ն, կամ որպեսզի Սերժ Սարգսյանից առաջ հենց Քոչարյանն իր կադրերով ուժեղացնի ՀՀԿ-ն ընդդեմ Սերժ Սարգսյանի:

Բայց դա ակնհայտորեն չստացվեց, ու չստացվեց, թերևս, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պատճառով, ով ըստ ամենայնի նախընտրեց լինել Սերժ Սարգսյանի, քան Ռոբերտ Քոչարյանի հետ: Անդրանիկ Մարգարյանը Քոչարյանի նշանակած վարչապետն էր, սակայն նա էլ Սերժ Սարգսյանի մեջ տեսավ Քոչարյանից ազատվելու հնարավորություն: Եթե նա Քոչարյանի մոտ, այսպես ասած, ենթակա էր, ապա Սերժ Սարգսյանի մոտ Անդրանիկ Մարգարյանը երևի թե տեսավ համանախագահ լինելու հնարավորություն, դե ֆակտո համանախագահ լինելու, այսինքն` իշխանությունը կիսելու հնարավորություն: Թերևս պատահական չէ, որ Քոչարյանը նախընտրական վերջին ամիսներին շեշտակիորեն ակտիվացրեց ԲՀԿ-ին, իսկ նախընտրական արշավի և բուն քվեարկության օրը, մինչև կեսօր, ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունը հասել էր գագաթնակետին, ինչպես կասեն մեր երևելի ֆուտբոլային մեկնաբանները: Բայց Քոչարյանն ի վերջո պարտվեց և ստիպված եղավ Բաղրամյան 26-ից իջնել Մելիք-Ադամյան` ՀՀԿ գրասենյակ, ու շնորհավորել Սերժ Սարգսյանի բացարձակ հաղթանակը:

Բայց ի՞նչն էր այդ հակադրության պատճառը: Ինչո՞ւ 2006 թվականից սկսած Ռոբերտ Քոչարյանը լրջագույն պայքարի մեջ մտավ Սերժ Սարգսյանի հետ: Ինչո՞ւ նրանք չկարողացան պայմանավորվել և կիսել իշխանությունը, ինչո՞ւ չկարողացան պայմանավորվել միմյանց փոխելու մասին: Չէ՞ որ Քոչարյանը կարող էր տասը տարի հանգստանալ իր համար, իսկ Սերժ Սարգսյանն էլ կփորձեր տասը տարի նախագահել, ու հետո ինքը գնալ հանգստի` տեղը վերստին զիջելով Քոչարյանին: Արդյո՞ք պարզ, մարդկային իշխանատենչության զգացումն էր խանգարողը, որ գերակայում է Քոչարյանի մոտ, թե՞ կան օբյեկտիվ գործոններ, որոնք թույլ չտվեցին նրանց պայմանավորվել: Ամենայն հավանականությամբ, գործ ունենք երկրորդ հանգամանքի հետ, որին ընդամենը նպաստում է, կամ, այսպես ասած, կրակի վրա յուղ է լցնում առաջինը:

Օբյեկտիվ գործոններից էր, թերևս, Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն, որը փոխեց ներքաղաքական կոնֆիգուրացիան` ստիպելով իշխանությանը հաշվի նստել այդ բևեռի գոյության հետ: Դրան նպաստեցին նաև արտաքին գործոնները:

Ի վերջո, ամենևին պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանին փաստացի, դե յուրե ընդդիմություն ճանաչեցին միջազգային կառույցներն ու տերությունները, որոնց դիվանագիտական պատվիրակները Հայաստան կատարած իրենց այցելությունների ծրագրի մեջ անպայմանորեն ներառում են հանդիպում Տեր-Պետրոսյանի հետ: Դա նշանակում է, որ այդ կոնֆիգուրացիան բխում էր նաև միջազգային հանրության շահից: Իսկ այդ շահը, այսպես ասած, բավական կենդանի օրգանիզմ է, այն չի լճանում, պարբերաբար ենթարկվում է մարտավարական վերանայումների: Դա իր հերթին ենթադրում է, որ Հայաստանի իշխանական համակարգում բացառվում են այն պարզ փոխարինումները կամ փոխատեղումները, որոնք կառուցված են միայն մի քանի անձի բիզնես-շահի կամ իշխանատենչ հակումների վրա: Եթե իշխող համակարգը պատասխանատու չէ սեփական հանրության առջև և թքած ունի սեփական հանրության շահի վրա, ապա միջազգային հանրության հանդեպ վերաբերմունքը, մեղմ ասած, այլ է` ուզած, թե չուզած:

Հետևաբար, եթե սեփական հասարակության առջև պատասխանատվություն չկա, ապա միջազգային հանրության հանդեպ պատասխանատվությունն անխուսափելի է: Իսկ դա գալիս է դե յուրե կարգավիճակից` անկախ այդ կարգավիճակի դե ֆակտո բազայից: Չէր կարող Սերժ Սարգսյանը դե յուրե կրել իշխանական համակարգի ամբողջ պատասխանատվությունը` այդ համակարգը դե ֆակտո կիսելով Քոչարյանի հետ: Սարգսյանի ու Քոչարյանի միջև վեր է հառնել պատասխանատվության անջրպետը, որը, ի տարբերություն, ասենք, «չհասկացվածության պատի», քանդելը գործնականում անհնար է, որովհետև պատասխանատվությունը քաղաքական, առավել ևս աշխարհաքաղաքական օբյեկտիվ կատեգորիա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում