Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Վրաստանը զարգանում է ամեն ժամ

Ռուսական RBK-ի փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրաց ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ խոսել է Վրաստանի տնտեսական պլանների մասին.

«Վրաստանը դեռևս աղքատ երկիր է, սակայն հնարավորություն ունի ունենալու Եվրոպայի ամենաարագ զարգացող տնտեսությունը: Դա անելու համար վրաց գործարարներն իրենց ջանքերը պետք է բևեռեն հետևյալ երեք ուղղությունների վրա. էներգետիկ և այլ ենթակառույցներ, գյուղատնտեսական նախագծեր և զբոսաշրջություն:

Առաջիկա տարիներին Վրաստանի տարբեր շրջաններում շահագործման կհանձնվեն տասնյակ էլեկտրակայաններ: Բնականաբար, պլանավորված է արմատապես վերազինել բազմաթիվ էներգաբլոկներ: Կառուցվելու են նաև քամու էլեկտրակայաններ, որոնց ընդհանուր հզորությունը կազմելու է մի քանի հարյուր մեգավատտ: Դրանք հիմնականում կառուցվելու են Ջավախքում:

Հաջորդ տարի միայն ճանապարհաշինության վրա կծախսվի 700-800 միլիոն դոլար: Այդ գործընթացում կներգրավվեն տասնյակ հազարավոր մարդիկ:

Եթե ուշադրություն դարձնեն մեր գործունեությանը, ապա կտեսնեն, որ մենք ընդլայնել ենք դրա աշխարհագրությունը: Եթե նախկինում ողջ ուշադրությունը հատկացվում էր Թբիլիսիին, որը, Վրաստանի կարևոր կենտրոն լինելուց բացի, նաև Կովկասի մայրաքաղաքն է, ապա այժմ կառավարության «նշանակետում» է գտնվում Քութայիսին, որը վերածվելու է երկրորդ քաղաքական կենտրոնի: Այն կդառնա «խորհրդարանական մայրաքաղաք», և այնտեղ կտեղակայվեն բազմաթիվ կառավարական գերատեսչություններ: Դրա հետ մեկտեղ, պլանավորված է Բաթումում ստեղծել ֆինանսա-տնտեսական կենտրոն:

Վրաց ձեռնարկատերերը պետք է մեծ ուշադրություն հատկացնեն երկրի գյուղատնտեսական խնդիրներին: Վրաստանի ագրարային ոլորտի պոտենցիալն այնպիսին է, որ այն կարող է կրկնապատկվել ու եռապատկվել: Սակայն դա արվելու է աստիճանաբար: Ոչ մի թիզ անմշակ հող չպետք է մնա: Երկիրը պետք է կերակրի ինքն իրեն, մինչդեռ ներկայումս գյուղատնտեսությունը լավ օրեր չի ապրում:

Երբ Վրաստանում իշխանության եկավ նոր կառավարությունը, Վրաստան էր այցելում 125,000 զբոսաշրջիկ: Նախորդ տարի այդ ցուցանիշը հասել է 2 միլիոնի, իսկ այս տարի այն կկազմի 3 միլիոն: Նախատեսում ենք, որ 2015 թվականին Վրաստան կայցելի 5 միլիոն զբոսաշրջիկ»:

Հիշեցնենք, որ երեկ էլ Սաակաշվիլին հայտարարել էր, թե իրենց բարեփոխումներն ընդօրինակում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում