Ինչպես գրում է բրիտանական The Daily Telegraph-ը, Ուսամա բեն Լադենի 20-ամյա կրտսեր որդին, հնարավոր, է փախել է ամերիկացիների ձեռքից հոր ոչնչացման օպերացիայի ժամանակ: Այս մասին թերթը գրում է` հղում կատարելով Պակիստանի հետախուզությունում իր աղբյուրներին:
«Ըստ վկաների ցուցմունքների վրա հիմնված առկա տվյալների՝ Բեն Լադենի տանը բնակվող մեկ անձ անհետացել է», նշում է Իսլամաբադի աղբյուրը: Պակիստանի հատուկ ծառայություններին Բեն Լադենի երեք կանայք ասել են, որ տանն իրականացված օպերացիայից հետո Համզային Աբոթաբադում չեն տեսել:
Օպերացիայից հետո ամերիկացիները հայտարարել էի, որ հոր հետ սպանվել է նաև Համզան, սակայն հետագայում պակիստանցիները հերքել են այս լուրը` հայտնելով, որ սպանվել է ոչ թե Համզա բեն Լադենը, այլ նրա եղբայր Խալիդը: