Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Սերժ Սարգսյանի հանձնարարականը Համարբերգի զեկույցից խիստ էր

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը


– Պարոն Հարությունյան, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Մայիսի 9-ին հրապարակեց Մարտի 1-ի իրադարձությունների մասին երկար սպասված զեկույցը, որում մասնավորապես ասվում է, որ 2008թ.-ի մարտի 1-2-ին անվտանգության ծառայությունների կողմից ուժի գործադրումը անհամաչափ է, իսկ 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ կատարված քայլերը` անարդյունավետ: Ինչպե՞ս եք գնահատում Համարբերգի այս եզրակացությունը:


– Չասենք անարդյունավետ: Ասենք, որ այս պահի դրությամբ արդյունք չկա: Իսկ պարոն Թոմաս Համարբերգի հորդորը, կարծում եմ, նույնն է կամ անգամ ավելի մեղմ, քան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնեմ, որ նա անդրադարձավ 2008թ. Մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին` ակնկալելով նոր թափ և ընդգծված ակտիվացում նշված դեպքերի բացահայտման հարցում: Ընդգծելով, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է թե՛ մեր պետության, թե՛ մեր հասարակության, թե՛ տարբեր շահարկումներից խուսափելու համար: Ավելին` անձնապես իր համար սա շատ կարևոր հարց է: Հետևաբար` առաջարկեց այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Ինչ վերաբերում է զեկույցին` կան, իհարկե, վիճելի կետեր, որոնց հետ ես չէի համաձայնի, կան կետեր, որոնց հետ կհամաձայնեի:


– Եթե կարելի է մասնավորեցրեք, թե կոնկրետ ո՞ր կետերի մասին է խոսքը:


– Համարբերգը, քանի որ բազմաթիվ կետերի է անդրադարձել, հետևաբար բոլոր կետերի մասին խոսելն անիմաստ է: Բայց ընդամենը մեկ օրինակ բերեմ: Օրինակ` նա նշում է, որ ընդդեմ զանգվածային լրատվամիջոցների, հատկապես ընդդեմ թերթերի դատարանները կիրառում են տուգանքի ամենամեծ սահմանը: Ինքնին դա ոչինչ չի նշանակում, որովհետև, եթե ասենք` Հայաստանում տուգանքի ամենամեծ սահմանը շատ ավելի ցածր է, քան պետք է լիներ, օրինակ, եվրոպական որևէ երկրներից մեկում` անգամ հաշվի առնելով կյանքի տարբեր մակարդակները: Այսպիսով, ենթադրենք շատ ցածր է, և այդ պարագայում շատ բանական է, որ դատարանները նշանակում են առավելագույնը: Դա ինքնին ոչինչ չի նշանակում, և կարծում եմ` դրա հիման վրա եզրահանգումներ անելը ճիշտ չէ: Այնպես որ, կան կետեր, որոնց վերաբերյալ ես կվիճեի: Կան կետեր, որոնց վերաբերյալ ես կհամաձայնեմ: Ավելին` ես համարում եմ, որ մենք այդ ուղղությամբ աշխատանքներ կատարում ենք:


– Պարոն Հարությունյան, իսկ մինչև ԵԽԽՎ աշնանային նստաշրջան ի՞նչ երաշխիքներ կան, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցում բարձրացված խնդիրները դրական լուծում կստանան:


– Մինչև աշնանային նստաշրջան ոչ մի երաշխիք որևէ բացահայտման հետ կապված որևէ երկիր երբևէ տալ չի կարող: Մենք կարող ենք հիմա էլ քննադատել, թե ինչու Քենեդու սպանությունը չի բացահայտվել: Դրանից, որ մենք քննադատենք, կամ Համարբերգը այդ մասին առանձին զեկույց ներկայացնի, ցավոք սրտի, իրավիճակը չի փոխվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում