Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Բարի գալուստ իրականություն

Ապրիլյան պատերազմի ավարտից անցել է 62 օր: Թվում է, թե դա միանգամայն բավարար ժամանակահատված էր Սերժ Սարգսյանի համար շտապ քայլեր ձեռնարկելու և անհետաձգելի գործողություններ իրականացնելու՝ հաղթահարելու թե՛ մինչ պատերազմը հայտնի, և թե՛ պատերազմի  բացահայտած բազում սխալները, որոնք գործել էին ՀՀ իշխանությունները ներքին, արտաքին, տնտեսական քաղաքականության ոլորտներում: Այս 62 օրերի ընթացքում Սերժ Սարգսյանը բացառիկ հնարավորություն ուներ շտկելու իր իսկ գործած ծանր սխալները և եթե ոչ քավելու, ապա գոնե թեթևացնելու իր բազում ծանր մեղքերը Հայաստանի պետության և հասարակության հանդեպ:

62 օրը միանգամայն բավարար ժամկետ էր ոչ միայն չափելու հայկական կողմի կորուստների մեծությունը՝ մարդկային կյանքերը, տարածքները, ժամանակը, ահռելի ռազմաքաղաքական սխալները, պետական կառավարման աղետալի անարդյունավետությունը, այլև վերանայումներ իրականացնելու ՀՀ արտաքին քաղաքական ուղեգծում:

Թվում էր, թե այս ընթացքում Սերժ Սարգսյանի հայտարարությունները Մոսկվայի՝ Ադրբեջանին զինելու մասին և Հայաստանում ռուսական գործոնի նվազեցման   քաղաքական ակնարկները կարող էին ՀՀ արտաքին քաղաքական ուղեգծի շտկման հիմք դառնալ՝ վերանայելու ՌԴ հետ ՀՀ դաշնակցային, ռազմավարական գործընկերության հարաբերությունները՝ թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում:

Սակայն պատերազմի ավարտից 62 օր անց Հայաստանը վերադարձավ ի շրջանս յուր: Երևանի արտաքին քաղաքականությունը շարունակում է դեգերել Մոսկվայի քաղաքական ուղեծրում՝ վերստանձնելով այդ երկրի ռազմաքաղաքական արբանյակի նվաստ և ամոթալի դերը:

62 օր հետո Սերժ Սարգսյանի իշխանությունը մեզ հրեց այնտեղ, որտեղ էինք պատերազմից առաջ՝ դեպի իրականություն: Բարի գալուստ իրականություն. սա էր Սերժ Սարգսյանի շառաչուն քամահրանքը հասարակության քաղաքական պահանջներին և միամիտ հույսերին: ՀՀ իշխանությունների՝ 62-օրյա խաբեությունն ավարտվեց. միամիտներ այլևս չկան, դյուրահավատները հուսահատ են: Քառօրյա պատերազմի ավարտի 63-րդ օրը սկսում է նույն՝ մինչպատերազմական իրականության մեջ, սակայն կարող է շարունակվել այլ քաղաքական պահանջներով:

«Արյուն է ծորալու: ԵԱՏՄ-ին չանդամակցեց Մոլդովան. արյուն է ծորում Մերձդնեստրում, Գագաուզայում: ԵԱՏՄ-ին չանդամակցեց Ուկրաինան. Դոնբասը, Լուգանսկը, էլ չեմ ասում ավերածությունները; Չանդամակցեց և Ռուսաստանից ետ քաշվեց Վրաստանը, որի ուղղվածությունը դեպի հյուսիս չէր, դեպի Արևմուտք էր. էլ չեմ ասում Աբխազիան և Հր. Օսիան»,-հունիսի 3-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած՝ «ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ Մոսկվայի անունից Հայաստանին սպառնացել է ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը:

Այս տարվա ապրիլի 21-ին, ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ Երևան այցի օրերին, ՀՀ ԱԳՆ փակ շենքի առջև կայացած բողոքի միջոցառման ժամանակ ազգությամբ հայ ՌԴ մի քաղաքացի, վրդովվելով հակալավրովյան ցուցապաստառներից, բամբ ձայնով գոչում էր. «Դա որ պահել եք, մտածե՞լ եք Ռուսաստանում ապրող հայերի մասին: Դուք ռուսներին չգիտեք, կդնեն մեզ հատ-հատ կմորթեն»:

Իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը նման սարսափազդու նախազգուշացումներ և սպառնալիքներ հաճախ է լսել թե՛ ռուսներից, թե՛ հայերից: Այդ սպառնալիքները պարտադրում էին հայերի մի քանի սերունդների Ռուսաստանին անմնացորդ նվիրում և ամբողջական հպատակություն: Խնդիրը բնավ այն չէ, թե այդ հայտարարությունները հիմնազու՞րկ են, թե՞ հիմնավոր: Մանավանդ որ, այդ հայտարարությունները հիմնավոր կամ հիմնազուրկ է դարձնում նախևառաջ հայ ժողովուրդը: Ապրիլյան պատերազմի ընթացքում ռուսահայերի երկյուղած և անհաղորդ վարքագիծը վկայում էր՝ 1. ռուսահայերը սարսափած էին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների աճող լարվածությունից, 2. նրանք դարձել են արգելք Հայաստանի ինքնիշխանության և անկախության ճանապարհին:

Արժանապատվությունը, հայրենասիրությունը, խիզախությունը ոչ միայն կենսակերպ են, դաստիարակություն, գիտակցություն, վիճակ, այլ նախևառաջ՝ ընտրություն: «Հատ-հատ մորթում» էին Թուրքիայում, սակայն այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլակը այդ հատկությունները միայնակ հանդես էր բերում հենց Թուրքիայի խորհրդարանում՝ իր կեցվածքով և ելույթներով:

Սակայն վերադառնանք հայաստանյան իրականություն: Հունիսի 3-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խ. Քոքոբելյանը, զգալով, «ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» իր հեղինակած օրինագծի տապալման հեռանկարը՝ այն ետ վերցրեց՝ հետաձգելով մեկ տարով: Եվ իզուր: Օրինագծի շուրջ քննարկումներն ու քվեարկությունները ԱԺ լիագումար նիստերում բացահայտելու էին, որ Սերժ Սարգսյանի քաղաքական հրահանգներին ականջալուր ՀՀ կառավարող կոալիցիան, մերձիշխանական կուսակցությունները և խորհրդարանական ինքնահռչակ ընդդիմությունը ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության դադարեցմանը «դեմ» էին քվեարկելու, ինչպես «կողմ» էին քվեարկել և ծափահարել այդ անդամակցության ընդունման որոշմանը: Այսօրինակ օրապակաս քաղաքական  գործընթացը մեկ անգամ ևս ընդգծելու էր, որ Հայաստանի՝ դեպի Ռուսաստան ունեցած կույր կողմնորոշման մեջ ոչինչ չի փոխվել: Երևանը ոչ միայն դասեր չէր քաղել ապրիլյան պատերազմից և դրանում Մոսկվայի վտանգահարույց դերակատարումից, այլև սերտել և կրկնում էր մոսկովյան՝ «արյուն է ծորալու» դասը: Այն իրականությունը, դեպի ուր հրել էր Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունը, աղետ էր նախանշում:

Հունիսի 3-ին, նույն օրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն էր տվել 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին, որով նախատեսվում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ստեղծել հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ:  Ընդ որում՝ ՀՕՊ համատեղ գործողությունների համակարգումը և ընդհանուր ղեկավարությունն իրականացնելու է Ռուսաստանի Դաշնությունը: Համաձայնագիրը կնքվել է 5 տարով՝ ժամկետի ինքնաբերաբար երկարաձգմամբ, եթե կողմերից մեկը գրավոր չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու՝ իր մտադրության մասին:

Հիշյալ համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը հակաօդային պաշտպանության իր ինքնիշխան և բացառիկ իրավունքը հանձնում է Ռուսաստանին՝ ՀՀ վտանգավոր դրկիցի՝ Թուրքիայի հետ լարված հարաբերություններ ունեցող, Ադրբեջանին պարբերաբար սպառազինություններ մատակարարող, տարածաշրջանը ռազմականացնող Ռուսաստանին:

ՀՀ ԱԺ հունիսի 3-ի Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում վերոհիշյալ երկու օրինագծերի քննարկումները ցավալիորեն վկայում էին, որ ՌԴ փոխվարչապետ Դ. Ռոգոզինը չէր սխալվում, երբ Ադրբեջանին զենք վաճառելուց դժգոհող ՀՀ իշխանություններին ցինիզմով «փսլնքոտներ» էր բնորոշում: Նման «փսլնքոտ» արտաքին քաղաքականությունը Հայաստանում այլևս անհնար է շարունակել:

«Դուք ըմբռնումո՞վ եք մոտենում, որ գերմանացի քաղաքական գործիչները վախենում են էրդողանի սուր արձագանքից»,-հունիսի 1-ին Բունդեսթագում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկման նախօրեին, գերմանական Bild պարբերականի թղթակցի հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը նկատել է. «Ոչ, ես չեմ կարող դա հասկանալ: Երբ մարդ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջում է անում, ապա ևս մեկ անգամ կանի»:

Սերժ Սարգսյանն իրավացի է. նա քանիցս իր քաղաքական շահի՝ իշխանության պահպանման համար, ՀՀ ինքնիշխանության տարբեր հենասյուներ զիջել է Ռուսաստանին. նա դա արել է երեկ, անում է այսօր, կանի նաև վաղը, քանի դեռ շարունակվում է նրա իշխանությունը:

Սակայն ռուսական երբեմնի ֆորպոստ Հայաստանն ապստամբել է. ժամանակն է վախկոտներին և դավաճաններին հանձնել արդարադատությանը և փոխել Սերժ Սարգսյանի՝ Հայաստանին պարտադրած ամոթալի և աղետալի իրականությունը:

 

Հեղինակը Մամուլի ազգային ակումբի նախագահն է

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում